«Մենք էլ չենք ողջունում Ռուսաստանի կեցվածքը, մանավանդ հակառակորդին նորագույն զինտեխնիկա վաճառելու դեպքում: Այդ զենքը ծիտ խփելու համար չէ, այն մի ամբողջ ժողովրդի դեմ է ուղղվում: Ենթադրաբար, Ռուսաստանն էլ իր շահերն ունի, մենք էլ մեր կենսական շահերն ունենք: Հայերը պաշտպանում են Ռուսաստանի շահերը, ինչը չի ենթադրում Ռուսաստանի կողմից այսպիսի վերաբերմունք»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց «Արաբո» ջոկատի ազատամարտիկ, փաստաբան Սեյրան Գրիգորյանը:
Նրա համոզմամբ` «Մեկ ազգ` մեկ բանակ» սկզբունքը պետք է ներառվի պետական քաղաքականության մեջ: «Հայաստանը Սփյուռքից չի կարելի առանձնացնել: Կապ չունի` որտեղ է ծնվել հայը: Սա իր հայրենիքն է: Հայը պետք է իմանա, որ մի հայրենիք կա, որը Հայաստանն է: Չի կարելի հենց այսպես ասել` եկեք Ղարաբաղը զիջենք: Թշնամուն ոչինչ չեն զիջում: Թշնամին պետք է իմանա, որ դու զիջելու բան չունես: Եթե մեզ սպանում են նրա համար, որ հայ ենք, հումանիստ լինե՞նք… չի կարելի: Եթե մեզ սպանում են, մենք էլ պետք է սպանենք, որ մեզ չսպանեն: Թշնամին մարդ չէ, մարդասպան է: Չի կարելի հումանիզմի սկզբունքները շալակած` գնալ պատերազմ»,-հավելեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ