Ապրիլի 13-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին: Պատգամավորները ծաղիկներ են դրել 1915 թվ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Խորհրդարանականները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Գարիֆալիա Կանելլին ծանոթացել է Հայոց մեծ եղեռնի մասին պատմող փաստավավերագրական նյութերին եւ գրառում կատարել հուշամատյանում:
ՀՀ ԱԺ