Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունն ուղևորվեցին Արցախ՝ ՀԱՊՀ օգնությունն արցախցիներին հասցնելու նպատակով

Ապրիլ 13,2016 17:13

Շարունակվում է Արցախին աջակցման և օգնության ծրագիրը: ՀԱՊՀ աշխատակիցները և ուսանողությունը իրենց աջակցությունն են ցուցաբերում Արցախին ոչ միայն կամավոր դրամահավաքի միջոցով, այլև մթերքներով և անհրաժեշտ պարագաներով, որոնց ցանկը ՀԱՊՀ-ի` Արցախին աջակցման և օգնության նորաստեղծ շտաբը ճշտել է ԼՂՀ վարչապետի գլխավորած օպերատիվ շտաբից: ՀԱՊՀ աշխատակիցների և ուսանողության ջանքերով նախորդ օրերի ընթացքում հավաքվել և փաթեթավորվել է անհրաժեշտ պարագաներով ավելի քան 200 արկղ:

Այսօր՝ ապրիլի 13-ին ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, անվտանգության ծառայության պետ Թեմուր Ասատրյանը ուղևորվեցին Արցախ՝ ՀԱՊՀ օգնությունն արցախցիներին հասցնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀԱՊՀ ռեկտորատի ապրիլի 5-ի ընդլայնված նիստում որոշվեց երևանյան կրթահամալիրի և մասնաճյուղերի հետ Արցախի ֆինանսների նախարարության՝ Արցախբանկում բացած հաշվեհամարին փոխանցել 8.000.000 ՀՀ դրամ: Ապա օգնության կոչին միացան ՀԱՊՀ-ի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները: Արցախի աջակցության աշխատանքները համակարգելու համար բուհում ստեղծվեց Արցախին աջակցության և օգնության շտաբ, իսկ կամավոր դրամահավաքի նպատակով Կոնվերսբանկի ՀԱՊՀ 19300045349102000 հաշվեհամարը վերանվանվեց «Արցախ», որտեղ փոխանցվում և կուտակվում են Երևանի կրթահամալիրի և մասնաճյուղերի հանգանակությունները: Արդյունքում` հավաքվել և Արցախի ֆինանսների նախարարության Արցախբանկում բացած հաշվեհամարին փոխանցվել է 20.000.000 ՀՀ դրամ:

 

ՀԱՊՀ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930