Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը` ՀՀ վարչապետի` Մոսկվա այցի մասին

Ապրիլ 13,2016 16:38

«Փաստորեն, ՀՀ իշխանություններն աջակցեցին Ադրբեջանին, Ղազախստանին եւ Բելառուսին, որոնք պահանջեցին, որպեսզի այստեղ տեղի չունենա ԵՏՄ անդամ-երկրների վարչապետերի նիստը, այլ կայանա Մոսկվայում»,- այսպես է մեկնաբանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Մոսկվա «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Մեր իշխանություններն այդ քայլով ընդառաջ գնացին Ադրբեջանի, Ղազախստանի եւ Բելառուսի բարեկամությանը: Ամոթ մեր իշխանություններին եւ վարչապետին, որ նման քայլ իրականացրեցին: Սա անողնաշարության գագաթնակետն է: Երկիրը, որն ունի անողնաշար իշխանություններ, երբեք անվտանգ չի կարող լինել, չի կարող պաշտպանել իր շահերը, առավել եւս` ժողովրդի: Ուստի մեզ պետք է համախմբում ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ազգային գաղափարների շուրջ»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ այսպես մեկնաբանեց. «Այդպես չպետք է լիներ: Եթե ունեինք ուղերձ, պետք է այն արտահայտեինք բողոքի տեսքով: Մենք ցույց ենք տալիս մեր թուլությունը, որը չի կանխարգելում հաջորդ պատերազմը: Քաղաքական եւ դիվանագիտական ասպարեզում թույլ տվեցինք բազմաթիվ սխալներ, եւ, արդյունքում, պատերազմը չկանխվեց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930