«Եթե Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը դիտարկում ես որպես երկու մարդու առանձին հանդիպում եւ հետո կարդում Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, պետք է ասեմ, որ այն էժան բամբասանքի է նման եւ բացարձակ կապ չունի այսօրվա իրադրության հետ»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում այսպիսի գնահատական տվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Եթե հղում է արվում Մադրիդյան սկզբունքներին, ապա այն հնացած փաստաթուղթ է եւ կապ չունի այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ: Եթե հանդիպման խնդիր կար, այն պետք է լիներ ոչ թե երկուսի միջեւ, այլ քաղաքական բոլոր դեմքերի: Նրանք պետք է ներգրավված լինեին այդ քննարկման մեջ: Իսկ այդպիսի քննարկման կարիքը կա»,- հավելեց տիկին Փոստանջյանը:
Հիշեցնենք` ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեկնաբանել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցի շուրջ քննադատությունները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ