Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մայրը քնից վեր էր թռել որդու կանչից՝ «մամա՛, օգնիր». Գրիգոր Հարությունյանին հանձնել են խոշտանգված (Տեսանյութ)

Ապրիլ 13,2016 15:50

Այսօր Եռաբլուրում շարքային զինվոր, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի հուղարկավորությունն էր: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Գրիգորին հետմահու պարգեւատրել է Մարտական ծառայության մեդալով:

«Մի՜ տարեք, չէ՜, մի՛ տարեք, հե՜տ բերեք»: Հուղարկավորության ժամանակ Գրիգորի մայրն ի վիճակի չէր հրաժեշտ տալ որդուն, նա ձեռքերը պարզել էր դեպի որդու դագաղը, չէր ուզում բաց թողնել, չէր ուզում բաժանվել:

Aravot.am-ի հետ զրույցում Գրիգոր Հարությունյանի բարեկամը՝ Անահիտ մորաքույրը պատմեց, թե ինչքան դժվար է մայրը միայնակ մեծացրել որդուն. «Գրիգորը կամեցող, չափից դուրս համեստ էր: Այդպիսի մարդ չկար, որը դիմեր ու Գրիգորը օգնած չլիներ: Ամբողջ թաղամասն է ապշել ու ցավում: Ինչքան էլ հնարավորություն չունենար, ինքն իրեն նեղություն տալով՝ կհասներ ուրիշին օգնության: Ռազմի դաշտում էլ է այդպես եղել: Ինքը հայր չի ունեցել, որպես ծնողազուրկ՝ մայրը դիմել էր, որ 50 կմ շառավղով ծառայեր, ասել էին՝ կարելի է: Ինքը չէր ուզում, Ղարաբաղ գնաց ու շատ գոհ էր: Չէր էլ ուզում տեղափոխվել մի մոտ շրջան, վերջին անգամ, երբ համոզում էինք, որ գա, ասում էր՝ իմ հայրենիքն ա էլի, իմ Հայաստանն ա, ի՞նչ տարբերություն: Ասում էր՝ էստեղ ինձ շատ լավ եմ զգում: Հենց առաջին օրը, որ հարձակում է եղել, ինքը Ջեբրայիլի հատվածում է եղել: Մենք 10 օր իրենից լուր չունեինք, չնայած բոլորս էլ կանխազգում էինք, որ ինչ-որ բան այն չէ: Այդ լռությունը մեզ ավելի էր սպանում: Մայրը նոր էր վիրահատվել, ամեն օր, օրը մի քանի անգամ զանգում էր ՊՆ՝ լուր ստանալու»:

Թե ինչ հանգամանքներում է մահացել Գրիգոր Հարությունյանը, Անահիտ մորաքույրը պատմեց. «Խոշտանգում է եղել: Եղբայրս է գնացել դիակը ճանաչելու: Մայրը շատ էր ուզում, որ ինքը գնար, տեսներ, բայց թույլ չտվեցին: Պետք չէր, որ իր հիշողության մեջ այդպես մնար: Սկզբում եղբայրս ասաց, որ ուղղակի կրակոցներից է մահացել, հետո պատմեցին, որ խոշտանգված է եղել մարմինը՝ ականջը կտրված, մատները կտրված, կրակահերթեր կան, անթույլատրելի զենքեր է օգտագործված եղել, դատական փորձաքննություն է եղել»:

Գրիգորի բարեկամը նաեւ պատմեց, որ դեպքերից 1-2 օր հետո անընդհատ երազներ են տեսել. «Մայրը գիշերը վեր էր թռել քնից՝ իր կանչից՝ մամա՛, օգնիր, մամա՛, օգնի՛ր: Տատիկն է երազում տեսել, թե ոնց է ինքը ցավից դեմքը ծամածռում»:

Griqor_Harutyunyan_1

Գրիգորի փոքր եղբայրը Եռաբլուրի մի անկյունում՝ եզրաքարին նստած, հեկեկում էր:

Griqor_Harutyunyan_6 Griqor_Harutyunyan_4 Griqor_Harutyunyan_3 Griqor_Harutyunyan_2 Griqor_Harutyunyan_7

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930