Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանին  անողնաշար իշխանություններ պետք չեն» (Տեսանյութ)

Ապրիլ 13,2016 15:18

«Ի սկզբանե «Ժառանգությունը» դեմ է եղել Մադրիդյան սկզբունքներին,  որոնք չեն համապատասխանում մեր շահերին եւ ընդունելի չեն մեզ համար: Միասնությունը պետք է լինի բովանդակային: Ազգային համաձայնություն չի կարող լինել, երբ չինովնիկների, օլիգարխների եւ գեներալների պատճառով տեղի ունեցավ այս ամենը եւ մոտ ութ տասնյակի հասնող զոհեր ունեցանք: Այդ անձանց կողմից պետական ռեսուրսի մսխման պատճառով է, որ մենք պատրաստ չէինք այս ամենին»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ներկայացնելով կուսակցության բանաձեւը` տարածաշրջանում հայկական պետականության եւ հայ ժողովրդի ազգային շահի վերաբերյալ, Մարտիրոսյանն ասաց. «Կուսակցությունը դեմ է օտար զորքերի ներկայությանը Արցախի սահմանագծում: Չկա ավելի լավ խաղաղարար, քան հայ զինվորը: Մենք ցույց ենք տվել, որ հայ զինվորը շատ լավ խաղաղարար գործունեություն կարող է իրականացնել: Պատմությունը եւս ցույց է տվել, որ բոլոր այն դեպքերում, երբ տարածաշրջան են մտել օտար խաղաղապահներ, մենք ունեցել ենք տարածքային կորուստներ: Ուստի կարծում ենք, որ հասարակությունը եւ քաղաքական դաշտը պետք է միավորվեն: Իշխանությունը պետք է ընդունի Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության առաջարկները: Սերժ Սարգսյանը բանտերից պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին: Այս պարագայում է, որ Հայաստանը կարող է ուժեղանալ, իսկ «ազգային համաձայնություն» գաղափարը` միս եւ արյուն ձեռք բերել»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանի հնարավորությունները մեկտեղելու եւ համախմբվելու համար առաջին հերթին պետք է բացահայտվեն յուրացումները եւ դրանք ուղղվեն պաշտպանության բնագավառի զարգացմանը. «Միջազգային կազմակերպություններից մեկի տվյալներով` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին 10 միլիարդ դոլար անօրինական կերպով դուրս է եկել Հայաստանից, բայց վստահ եմ, որ առանց իշխանության իմացության այդ գումարը դուրս չի եկել: Հայաստանին  անողնաշար իշխանություններ պետք չեն»:

Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» կողմ է այլընտրանքային դաշնակիցներ փնտրելուն, օրինակ` Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չինաստան. «Միացյալ Նահանգներն, օրինակ, երբեւէ զենք չի վաճառել Ադրբեջանին: ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ 3-րդ երկիրն իրավունք չունի խառնվել Ղարաբաղյան հակամարտությանը: Խոսքը Թուրքիայի մասին է, որն աջակցում է Ադրբեջանին: Անվտանգության առումով մենք կարող ենք ունենալ դաշնակիցներ, մեր երկրին պետք է լեգիտիմ իշխանություն, որը կարող է պաշտպանել Հայաստանի շահը, ոչ թե սեփական հարստությունն ու աթոռը»:

«Ժառանգությունում» միակարծիք են, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանի հետ տնտեսական եւ ռազմական փոխշահավետ գործակցություն իրականացնի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այլևս պատրանքներ չունի: Միթե՞ պետական առաջին դեմքին պատրանքներից ձերբազատվելու համար մոտ յոթանասուն զոհ, զրահատեխնիկայի կորուստ, համազգային սուգ ու անպաշտպանվածության զգացում էր պետք: Ես կարծել եմ, որ պետության առաջին դեմքին իրավիճակը սթափ վերլուծելու համար պետք է ԱԳ նախարարություն, Պաշտպանության նախարարություն, վերլուծական ինստիտուտներ, ռազմական արդյունաբերություն և այլն: Ազգը շատ թանկ վճարեց պետության առաջին դեմքի պատրանքների համար:Ես այլևս չեմ ուզում, որ այդ դեմքը ներկայացնի ինձ: Ես այլևս պատրանքներ չունեմ: Ես չեմ ուզում, որ այս կարգի ընդդիմությունը իշխանություններից “պաշտպանի” իմ շահերը, որոնք միակ բանը, որ կարող են այսօր ասել, դա “Բա որ ասում էինք…”: Երբ Դաշնակներն իրենց պահանջած չորս աթոռը ստանալու համար համաձայնվեցին նախարարությունների վերաբաժանմանը, հետևաբար չինովնիկական ապարատ մեր՝հարկատուներիս հաշվին պահելու որոշմանը: Ես այլևս պատրանքներ չունեմ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930