Լրահոս
Օրվա լրահոսը

Անտեղյակությունը՝ իբրև «մտահոգություն»

Ապրիլ 13,2016 15:10

Զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին որոշ հայտնի և նորահայտ բլոգերներ ու պարզապես օգտատերեր հասկանալով կամ չհասկանալով իրենց պարտքն են համարում անդրադառնալ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում առկա վիճակին (որտեղ ճանապարհային ծածկույթը ցրտաշունչ ձմռան ընթացքում սեզոնային վնասվածքներ է կրել)՝ անգործության մեջ մեղադրելով և պիտակավորելով նախարարությանը։

Տվյալ հատվածում,  իրավիճակը նախարարության կողմից արձանագրվել է դեռևս վաղ գարնանը։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ է այցելել և տեղում ծանոթացել ճանապարհի վիճակին և համապատասխան առաջարկություն ներկայացրել Կառավարություն՝ ֆինանսավորելու ճանապարհի վերականգնման համար անհրաժեշտ աշխատանքները։ ՀՀ կառավարության N346-Ն որոշմամբ գումարը տրամադրվել է մարտի 31-ին։ Աշխատանքները պետք է սկսվեին եղանակի բարելավումից անմիջապես հետո, որովհետև ձյան և մերկասառույցի պայմաններում ասֆալտապատման աշխատանքներ հնարավոր չէր կատարել։

Ապրիլի 2-ին, ռազմական գործողություններն սկսվելուց անմիջապես հետո, նախարարի հանձնարարությամբ նախարարության գրեթե ողջ անձնակազմը գտնվում էր այնտեղ։

Նախարարի կողմից մշտական կապ էր պահպանվում Արցախի իշխանությունների հետ։ Համապատասխան կառույցներին հանձնարարվել էր արտակարգ ռեժիմով իրականացնել հնարավոր բոլոր աշխատանքները՝ խցանումներ թույլ չտալու և երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։ Ճանապարհի այդ հատված տեղափոխվել էր լրացուցիչ տեխնիկա։

Նախարարությունն արդեն իսկ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն անմիջապես սկսելու համար։

Չնայած անձրևային եղանակին՝ այժմ էլ աշխատանքները շարունակվում են. մշակվում և խճապատվում են փոսերը, որոնք կասֆալտապատվեն տեղումների դադարից անմիջապես հետո։ Տարրական տրամաբանություն ունեցող ցանկացած մեկը կհասկանար, որ անձրևի պայմաններում հնարավոր չէ ասֆալտապատում իրականացնել։

Ռազմական հակամարտության սրացման այս օրերին մեր արձանագրած ամենամեծ նվաճումը ազգային բացառիկ միասնությունն է։ Չափազանց մտահոգիչ է, երբ ծայրահեղ լարված այս իրավիճակը օգտագործվում է քարը քարի վրա չդրած և միայն խոսելը մասնագիտություն դարձրած «ակտիվիստների» կողմից՝ արհամարհելով իրականությունը, տարվող աշխատանքը, փաստերն ու հնարավորությունները՝ անտեղյակությունը ներկայացնելով իբրև մտահոգություն։

Անտեղյակությունը, անգրագիտությունն ու մեծախոսությունը մի կողմ, բայց որքանո՞վ բարոյական է այս օրերին զբաղվել ապատեղեկատվության տարածմամբ և հասարակությանը սխալ կողմնորոշելով։ Անուղղելիությունը՝ վատ է, անուղեղությունն է սարսափելի։

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

 

Հ. Գ. Տեղեկացնենք նաև, որ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհը, որի մի մասն է կազմում Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, ընդգրկված է ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության ապահովման 2016թ. ծրագրում։

ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից տարվա առաջին կիսամյակում ավելի քան ﬔկ ﬕլիարդ դրամ է հատկացրել  Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Ես երեք տարի է, ինչ արձակուրդներին մեկնում եմ Արցախ և ամենայն պատասխանատվությամբ կարող եմ փաստել, որ ձմռանը, երբ անցել եմ այդ ճանապարհով, ապա այսպես կոչված դարպասներից սկսած ձյան տակ կորած են եղել ճանապարհները, իսկ ոչ ձմեռային ժամանակ փոսերի հետևանքով մեքենան ստիպված է եղել խուսանավել: Եթե ՀՀ տրանսպորտի նախարարությունը գտնում է, որ սեզոնային ամեն փոփոխության արդյունքում, ընդ որում Հայաստանը դա Սիբիր չէ, ասֆալտի շերտի քայքայումը նորմալ է և իրենք պարզապես չէին հասցրել գարնանային աշխատանքներ իրականացնել, ապա դա մեղմ ասած մասնագիտական թերացում է: Դուք պարոնայք, պարզապես երևի ասֆալտի տակ փռվող խճից եք “ֆայ” հանում, կամ անորակ ասֆալտ կամ մազութ եք օգտագործում: ՀՀ տրանսպորտի նախարարությունը, որի աշխատակիցների մի զգալի մաս երևի թե բացառապես խիստ ժամանակակից մեքենաներով է շրջում, տեղյակ է, որ նման ժամանակակից տեխնոլոգիաներով և հումքով էլ պիտի ասֆալտապատի մի երկրի մայրուղիներ, որը պատերազմական վտանգի մեջ է գտնվում: ԽՈՍԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՔ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930