Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Կանելլին անթույլատրելի է համարել այն, որ ԵԽԽՎ պատգամավորի այցը Ղարաբաղ կարող է ջղաձգումներ առաջացնել որեւէ երկրի մոտ

Ապրիլ 13,2016 14:05

Ապրիլի 13-ին ՀՀ Աժ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ «Եռաբլուր» պանթեոն է այցելել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին: Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել վերջին օրերին հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջ հայորդիների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել զինվորների շիրիմներին: Տեղեկացնենք, որ հույն պատգամավորն օրեր առաջ եղել է Արցախում եւ, ինչպես ինքն է նշել, այն, ինչ տեսել եւ լսել է ազերիների վայրագությունների մասին դեռ երկար կմնա իր հիշողություններում: Տիկին Կանելլին անթույլատրելի է համարել այն, որ 21-րդ դարում խորհրդարանականի, այն էլ ԵԽԽՎ պատգամավորի այցը Լեռային Ղարաբաղ կարող է ջղաձգումներ առաջացնել որեւէ երկրի մոտ:

Այնուհետեւ Գարիֆալիա Կանելլին լրագրողներին տված հարցազրույցում իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին: Հույն պատգամավորը նշել է, որ իր այցն Արցախ պարտադիր էր, քանի որ լինելով այնտեղ՝ ականատես է եղել ադրբեջանական ձեռագրին: Իր խոսքում հույն պատգամավորն ապրիլյան պատերազմը համարել է ճգնաժամ ոչ միայն մարդու իրավունքների բնագավառում, այլեւ՝ աշխարհում եւ ընդգծել, որ եթե մարդն ապրում եւ արարում է սեփական հայրենիքում, ապա պաշտպանության համար մղվող պայքարը միանգամայն արդարացի է: Տիկին Կանելլին փաստել է, որ իրենք իրենց հնարավորության սահմանում կանեն հնարավորը, որպեսզի այլեւս կյանքեր չզոհաբերվեն ու «Եաբլուր» պանթեոնի տարածքն այլեւս չընդլայնվի:

 

ՀՀ ԱԺ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930