Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոլորադո նահանգում ցեղասպանության ոգեկոչման արարողություններ եւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան Շրջանի նախաձեռնած Հայ Դատի օրը` ապրիլի 22-ին

Ապրիլ 13,2016 13:43

Դենվեր – 2016թ-ի Ապրիլի 22ին, Ուրբաթ օրը, ողջ Կոլորադոյից համայնքի անդամներն ու ակտիվիստները կմիանան Կոլորադոյի Նահանգային Օրենսդիրներին, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան Շրջանի ներկայացուցիչներին եւ Կոլորադոյի Հայեր կազմակերպությանը` ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության 100+1 ամյա տարելիցը Դենվերում գտնվող նահանգի Կապիտոլիումում: Նույն օրը, Հայ Դատի հանձնախումբը կանցկացնի Կոլորադոյում Հայ Դատի օր նախաձեռնությունը, որը հնարավորություն կընձեռի համայնքի անդամներին հանդիպելու նահանգի օրենսդիրներին եւ մասնակցելու խորհրդարանի շենքում նախատեսված ձեռնարկներին:

«Ուրախ ենք, որ նման հարթակ ենք առաջարկում Կոլորադոյի մեր հաստատուն համայնքին` նրանց համար անմիջական կապ ստեղծելով իրենց ներկայացուցիչների հետ: Արցախի անվտանգության հարցը, եւ Ալիեւի շարունակվող անվերահսկելի ատելությունն ու պատերազմի մղումը որպես առաջնահերթություն ունենալով, այժմ քան երբեւէ չափազանց կարեւոր է, որ խաղաղության ձայները Ադրբեջանին հաշվետու դարձնեն պատերազմում գործած հանցագործությունների եւ հրադադարի շարունակական խախտման համար», հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան Շրջանի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

«Մեր նախաձեռնած Հայ Դատի Օրը ձեռնարկի նպատակն է տեղեկացնել մեր օրենսդիրներին ամերիկահայ համայնքի համար կարեւորություն ունեցող հարցերի մասին, միաժամանակ` լիցքավորել մեր ակտիվ անդամներին: Նրանք կվերադառնան իրենց տեղային համայնքներ լավագույնս տեղեկացված եւ նոր հմտություններով, մնալով ներգրավված քաղաքական հարցերում` հետամուտ լինելու մեր հավաքական հարցին եւ մեր համայնքների զարգացմանը: Մենք խրախուսում ենք նահանգում մեր համայնքի բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչներին արձանագրվելու եւ միանալու Հայոց Ցեղասպանության 100+1 ամյակի ոգեկոչման արարողություններին, եւ Հայ Դատը ներկայացնելու Կոլորադոյի նահանգային խորհրդարանում», հավելել է Ասատրյանը:

Օրվա ձեռնարկների ընթացքում տեղի կունենան քննարկումներ համայնքի հետ, Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություններ Ներկայացուցիչների Տանը եւ Ծերակույտում, հանդիպումներ օրենսդիրների եւ անձնակազմի աշխատակիցների հետ:

Հանդիպումների ընթացքում, Հայ Դատի Օրվա մասնակիցներն իրենց ներկայացուցիչներին կտեղեկացնեն Արցախի մասին, կպատմեն Կոլորադոյի պատմության հպարտ էջերից մեկի մասին, երբ օգնություն է ցուցաբերվել Հայոց Ցեղասպանության ընթացքում բնաջնջվող հայերին, եւ կներկայացնեն ամերիկահայ համայնքին հետաքրքրող հարցեր, այդ թվում` Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված պատերազմական ավերիչ հանցագործությունների, եւ Արցախի ինքնորոշան իրավունքի մասին:

Համայնքը կարող է արձանագրվել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան Շրջանի կայքում: Առավել մանրամասների համար կարելի է գրել հետեւյալ էլ. փոստին` [email protected], կամ զանգահարել 818.862.26.22 հեռախոսահամարին:

Հաջորդող Կիրակի օրը, Ապրիլի 24ին, Հայոց Ցեղասպանության 100+1 ամյակի ոգեկոչման արարողություն տեղի կունենա Կոլորադոյի Նահանգային Խորհրդարանի Հիշողությունների Այգում ժամը 12.30ին, ինչին կհետեւի Հայ Առաքելական եկեղեցու երկու աթոռների համատեղ արարողությունը Դենվերի Ֆըրսթ Բափթիստ եկեղեցում: 1982թ-ից սկսած, Կոլորադոյի Հայեր կազմակերպությունն ամեն տարի անցկացրել է զոհերի ոգեկոչման արարողություն խորհրդարանի տարածքում:

«Անցյալ տարի կայացած 100 ամյակի ոգեկոչման ձեռնարկին, նահանգապետ Ջոն Հիքենլուփերը միացավ Կոլորադոյի Հայեր կազմակերպության ղեկավարներին եւ համայնքին` մասնակցելով առաջին անգամ Ամերիկայի խորհրդարանի շենքում տեղադրվող խաչքարի բացմանն ի հիշատակ մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունների զոհերի: Խաչքարը, Ադրբեջանի կողմից 2005թ-ին Ջուլֆայում ոչնչացված միջնադարյան 2000 տապանաքարերից մեկի կրկնօրինակն է: Ցավոք, այս տարվա ոգեկոչման արարողությունը ներառելու է նոր զոհերի, որոնք են ԼՂՀ Թալիշ քաղաքի տարեց հայ քաղաքացիները, ում դեմ ադրբեջանական ուժերը իրականացրել են պատերազմական հանցագործություն` 2016թ-ի Ապրիլին տեղի ունեցած չորսօրյա պատերազմի ժամանակ», նշել է Կոլորադոյի Հայերի կազմակերպության նախագահ Սոնա Հադեշյանը:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի մասին առավել տեղեկությունների համար այցելեք մեր կայք` ancawr.org , կամ հետեւեք մեզ Ֆեյսբուքում` ANCA Western Region, Ինսթագրամում եւ Թուիթերում` ANCA_WR:

Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան Շրջանը, ամենամեծ եւ ամենաազդեցիկ կազմակերպությունն է Արեւմտյան Ամերիկայում: Համագործակցելով ցանցային գրասենյակների, մասնաճյուղերի, աջակիցների ու համախոհ կազմակերպությունների հետ, Հայ Դատի հանձնախումբը ողջ երկրում արծարծում է ամերիկահայ համայնքի շահերը բազմաթիվ հարցերի շուրջ:

 

Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան Շրջան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930