Շիրակի մարզի դատախազի տեղակալի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի մարտի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում քրեական դատավարության մասնակից Կարապետ Ա.-ն հայտարարել է, որ ծեծի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին, իր կողմից տրված ցուցմունքի մեծ մասն ինքը չի գրել, այլ այն կեղծել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչը:
Ապացույց կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն