Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրիկյանը ցանկանում է փտած պարան նվիրել Լեւոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Ապրիլ 13,2016 12:12

«Այն, ինչ արեց Ադրբեջանը, կարող էր անել որեւէ պահի, նա մշտապես էլ խախտել է հրադադարը: Սա հրադադարի համեմատաբար մեծ խախտում էր, որը մասնագետները ճիշտ են բնութագրում` «հետախուզություն` մարտի միջոցով»: Սա հարցի ռազմական կողմն է: Պետք է ուշադրություն դարձնել միջազգային արձագանքի վրա, որին եւս միտված էր Ադրբեջանի այդ քայլը»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց «ԱԻՄ» առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա բնորոշմամբ` Ադրբեջանին եւ Թուրքիային այնքան էլ ձեռնտու չէ Ղարաբաղյան հարցի կարգավորումը, այդ երկրները կնախընտրեն իրավիճակը լարված պահել. «Նրանց «գրավյալ տարածքները» չեն հետաքրքրում, այլ հետաքրքրում է Հայաստանը:

Ռուսաստանի ստոր եւ սրիկայական նկատառումների մասին եւս շատ են խոսում: Ես նախկինում էի այդ մասին խոսում, հիմա հարկ չեմ համարում:

Կարեւոր է հիմնական հարցը` ինչ անել եւ ինչպես: Այսպիսի իրավիճակ ստեղծվեց նաեւ հիսուն տարի առաջ, երբ հիմնվեց ԱԻՄ-ը: Հիմա գիտենք` Հայաստանին ինչ է պետք եւ ես պատրաստվում եմ հստակ քայլեր ձեռնարկել: Մենք հայտնվել են համապարփակ ճգնաժամի մեջ: Հայաստանը միակողմանի կախման մեջ է Ռուսաստանից: Հայաստանի պատանդ լինելու կարգավիճակն այնքան ակնհայտ է որոշ ռուսական շրջանակների համար, որ չեն էլ թաքցնում արհամարհական վերաբերմունքը հայերի հանդեպ: Ես գիտեմ ռուսների հետ ինչպես խոսել: Նրանք մի անգամ արդեն իմ առաջ ծնկի են եկել: Ժամանակին, երբ ինձ արտաքսում էին, բոլոր թերթերը գրեցին` ԽՍՀՄ ամենավտանգավոր գործիչը»:

Հայրիկյանն ասաց, որ ասուլիսին ցանկացել է բերել 2-3 մետրանոց փտած պարան` Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, բայց չի գտել այդպիսին. «Բոլոր պարանները շատ պինդ էին: Կուզենայի ասել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ինքնասպանություն գործի: Իսկ ինչո՞ւ փտած պարանով փորձ անի, որ չմեռնի, որովհետեւ չեմ ուզում` մարդ մեռնի, բայց գոնե խոստովանի իր մեղքը: Մի քանի տարի առաջ նա խոստովանեց, որ ժամանակին որոշակի քաղաքական ուժեր մեզ հորդորում էին չճանաչել 1921թ. Մոսկվայի պայմանագիրը, բայց ինքը որպես իմաստուն քայլ ասաց` ճիշտ արեցիք, որ չճանաչեցիք: Եթե կա մի երկիր, որը պայմանագիր է կնքել մեկ այլ երկրի հետ` քո դեմ, եւ այդ պայմանագիրը շարունակվում է ուժի մեջ պահվել քո անկախացումից հետո, այդ երկրի հետ ռազմավարական դաշնակից կոչվելն ապուշություն է»:

Պարույր Հայրիկյանը չմանրամասնեց, թե ինչ հստակ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, ասաց, որ այդ մասին կհայտարարվի առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930