2016թ. ապրիլի 13-ին Ստամբուլում մեկնարկում է «Իսլամական համագործակցություն» կազմակերպություն 13-րդ գագաթնաժողովը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Son Dakika լրատվական կայքը։
«Իսլամական համագործակցություն» կազմակերպության գլխավոր քարտուղար Իյադ Էմին Մեդենին (լուսանկարում) խոսել է 13-րդ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելիք հարցերի վերաբերյալ, ներկայացրել դրանց մանրամասները։
Գլխավոր քարտուղար Մեդենին անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշելով, որ կազմակերպության հեղինակությունն ավելացնելու նպատակով կստեղծվեն կոնտակտային խմբեր, որոնք կփորձեն աջակցել Լեռնային Ղարաբաղի և «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների միջև առկա հակամարտությունների կարգավորմանը։
Տեղեկացնենք, որ իսլամական երկրների ամենամեծ միության՝ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության այս տարվա գագաթնաժողովին կմասնակցեն իսլամական շուրջ 30 երկրների առաջնորդներ և կառավարության ղեկավարներ։ 13-րդ գագաթնաժողովը անցկացվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։