Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուլու. իշխանությունը հասկացավ, որ ամպագոռգոռ խոսքերով ժողովրդին չես պահի. «Ժողովուրդ»

Ապրիլ 13,2016 11:59

Ապրիլի 2-ից ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների հետեւանքով մեր զոհված զինծառայողների եւ վիրավորների ընտանիքների համար կառավարությունը պետք է նշանակի բավական բարձր թոշակ։ Նման կարծիք հայտնեց ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում։

«Տարբեր անհատներ, կազմակերպություններ եւ նախաձեռնություններ ամեն ինչ անում են, որ օգնեն այդ ընտանիքներին, սակայն պետք է սթափ դատենք եւ հասկանանք, որ մեկ անգամ, երկու անգամ օգնելուց հետո բոլորս կվերադառնանք մեր առօրյա հոգսերին եւ, հնարավոր է, հետևողական չլինենք։ Շատ լավ է, որ բոլորը ցանկանում են ինչ-որ կերպ աջակցել նրանց, սակայն այդ գործընթացը պետք է լինի ստաբիլ»,- ասաց նա:

Նա, անդրադառնալով հանրության շրջանում եւ հատկապես սոցցանցերում քաղաքական թեմաներով քննարկումներին, կոչ արեց քաղաքացիներին առավել զուսպ լինել այս օրերին. «Քաղաքականությունը նուրբ ոլորտ է, ամեն բան չէ, որ մենք գիտենք։ Մենք վաղ հասակից ինչ-որ տրամադրվածություններ ունենք, այստեղից-այնտեղից ինչ-որ բաներ ենք լսել, մեզնից ամեն մեկը մի քաղաքական գործչի է նախապատվություն տալիս, բայց պետք չէ կարծել, թե բոլորս քաղաքագետ ենք ծնվել։ Կարծում եմ՝ մեր կառավարությունը հասկացավ իր ապիկարությունը, իշխանությունը հասկացավ, որ ամպագոռգոռ խոսքերով ժողովրդին չես պահի, ուստի պետք է լուրջ, հաշվարկված գործեն, մենք էլ նրանց օգնենք»,- եզրափակեց հաղորդավարուհին։

 

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930