ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, ասաց. «Դժվար է կանխատեսել, այս պահին հակառակորդի զորքը զինված կանգնած է, նույնիսկ հրապարակվեց, որ հակառակորդի զորքի շարժը նկատվում է, բայց որեւէ բան չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի»։
– Սպառազինության արդիականացման մասին վերջին օրերին շատ խոսվեց, շատերը կարծիք հայտնեցին, որ մենք զենք չունենք։ Իսկապե՞ս այդքան տխուր վիճակում ենք, զենք չունե՞նք։
– Աշխարհում բոլոր բանակներում էլ զինատեսակների ամբողջ տեսականին չի կարող լինել միայն գերժամանակակից, դա անհնար է։ Ադրբեջանական զինված ուժերը իրենց ամբողջ քանակական առումով որ նայենք՝ 10-15 տոկոսն է ժամանակակից, այն էլ ոչ բոլորն են գերժամանակակից։ Ամբողջ աշխարհը, նույնիսկ ամենաժամանակակից բանակները՝ ամերիկյան, իսրայելական, իրենց հիմնական հատկապես լավագույն զինանոցում պահում են 70– ականների զինտեխնիկա։ Իսկ ով է ասել, որ հայկական կողմը սպառազինություն չունի, մենք ինքներս 1,5 տարի առաջ ասել էինք, որ հայկական բանակը անցնում է պլանային զինման ժամանակացույցի։ Ուզում եմ ասել, որ գերժամանակակից զինտեխնիկայով համալրման գործընթացը վաղուց է սկսված։
– Կարո՞ղ եք ասել՝ մենք ժամանակակից ի՞նչ զինտեխնիկա ունենք, որը կարող ենք համեմատել կամ հակակշռել հակառակորդի ունեցածի հետ։
Կարդացեք նաև
– Չեմ կարող զինատեսակները ներկայացնել, միայն կարող եմ ասել, որ հայկական զինանոցում շատ ու շատ զինամթերք կան, բայց չի կիրառվել, քանի որ չէր հասել դրա կիրառման պահը։ Կրկնում եմ, որ հայկական զինանոցը ժամանակակից զինտեխնիկայով զինված է:
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում