Բոլորին հիացրեց «Լֆիկ» մականունով Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը զինվորական համազգեստով անձամբ էր հերոսաբար ինչ-որ պարեն բարձում Արցախ ուղեւորվող ավտոբուսի բեռնախցիկը։
Ընդ որում, Ալեքսանյանը, որը, ըստ ամենայնի, միլիոնավոր դոլարների հարկեր է թաքցնում, պատերազմն ավարտվելուց հետո որոշեց անձամբ մեկնել Արցախ, որտեղից բավականին անշնորհք ձեւով հագած համազգեստով իր «սելֆի» նկարները բեռնվեցին համացանց (հավանաբար նաեւ այդ «սելֆիների» մասին էր արտահայտվում Սամվել Ալեքսանյանի գործընկեր Նաիրա Զոհրաբյանը)։
Ընդ որում, նկատենք, որ Ալեքսանյանի կողմից Ղարաբաղ ուղարկված սննդամթերքի մի մասը հին էր (դա ֆիքսել էր Newsline.am-ի լրագրողը)։
Բայց էլ ավելի մեծ հերոսության գնաց գերմանական հայտնի ավտոմատի պատվին «Շմայս» մականունը կրող Առաքել Մովսիսյանը, որի խիզախ եւ հերոսական արարքը երեւաց երեկ համացանց բեռնված մի տեսանյութից։ Պատգամավոր Մովսիսյանը, զինվորական հագուստով, առանց վախի վազքով մոտենում էր T-72 տանկերին, որոնց վրա նետում էր ծխախոտի տուփեր… Խոսքը, բնականաբար, հայկական տանկերի մասին է, որոնք առածին գծից, մեղմ ասած, հեռու էին։
Կարդացեք նաև
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Մինչ մեր երիտասարդ հերոս զինուորականները իրենց գերագոյն զոհաբերութեամբ Մեր կուրծքերը հպարտութեամբ կը լեցնեն ազգային արժանապատւութեամբ – Կարելի չէ հեռու պահել այդ մականունաւոր արարածները պատերազմի դաշտէն որ իրենց ծխախոտներով եւ հինցած ուտեստեղէններով չթունաւորեն անոնց պայծառ հոգիները;