Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Իհարկե, ամեն ինչ իդեալական եւ փայլուն չի եղել, պետք է լուրջ հետեւություններ արվեն». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 13,2016 11:17

Հատված ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հարցազրույցից:

– Պարոն Բաբայան, ԼՂՀ ՊԲ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, որ զորքերի տեղաշարժ է նկատվում ադրբեջանական կողմից, սա ի՞նչ է նշանակում, արդյոք այս զինադադարից հետո իրենք հավաքում են իրենց ու կարող է նոր հարձակո՞ւմ լինի։

– Կտեսնենք՝ այդ տեղաշարժը ագրեսի՞վ տեղաշարժ է, ինչ-որ նպատակներ ունի՞, ժամանակը ցույց կտա։ Մենք՝ բանակը, հայությունը, պատրաստ ենք ցանկացած պահի, եթե այդպիսի եւս մեկ փորձ կատարվի, կասեցնել։ Բայց

եթե այս անգամ որեւէ փորձ կատարվի, սա պարզապես կնշանակի միջազգային հանրության կարծիքի հանդեպ խորը անտարբերություն, դա ցույց կտա, որ Ադրբեջանը իր պահվածքով չի հարգում միջազգային հանրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ավելին, նաեւ հարված է հասցնում նրանց միջնորդական ջանքերին։

– Այս ընթացքում մեղադրանքներ են հնչել, որ հայկական կողմի հետախուզությունը լավ չի աշխատել,   հակառակ   պարագայում հնարավոր կլիներ խուսափել այսքան զոհերից, համաձա՞յն չեք։

– Իհարկե, համաձայն չեմ։ Այդ գնահատականները   տալիս  են մարդիկ,  ովքեր  ընդհանրապես զինված ուժերի հետ որեւէ առնչություն չունեն։ Այս պահին պետք է շատ զգույշ լինել նման հայտարարություններ անելիս, եւ եթե հայտարարություն արվում է, դա լինի պրոֆեսիոնալ։ Եվ միշտ պետք է մտապահել,  որ  հակառակորդը այդ ամենին է առաջինը ուշադրություն դարձնում։

Ինչքան մենք պառակտված լինենք, այնքան ավելի լավ իրենց համար։ Իհարկե, ամեն ինչ իդեալական եւ փայլուն չի եղել, պետք է լուրջ հետեւություններ արվեն եւ դա արվում է, բայց դա չի նշանակում, որ ոմանք պետք է «հանճարեղ» հայտարարություններով հանդես գան։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930