Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2 տարի քարտուղար չունեցող այս կառույցն ի՞նչ է անում, ոչ ոք չգիտի. «Հրապարակ»

Ապրիլ 13,2016 11:06

2 տարի առաջ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց։ Եվ այդպես էլ այս պաշտոնին ոչ ոք չնշանակվեց։ Չնայած այս ընթացքում տարբեր անուններ են հնչել որպես ԱԱԽՔ թեկնածու։

Երեկ փորձեցինք կապ հաստատել ԱԱԽ-ի հետ, հասկանալու, թե այս օրերին ինչ գործունեություն են իրականացրել, ռազմավարական ինչպիսի ուղղվածություն են որդեգրել, մանավանդ ԱԳՆ-ից լուր չկա։

Ամենեւին չզարմացանք, երբ աշխատակազմի տարբեր վարչություններում հրաժարվեցին խոսել, պատասխանատվությունը «քցելով» աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանի վրա։ Վերջինս էլ, պարզվեց, «թարսի պես» զբաղված է՝ նախագահականում հանդիպման է։

Փորձեցինք ԱԱԽ աշխատակազմի մասին տեղեկություններ ստանալ պաշտոնական կայքից եւ պարզեցինք, որ ԱԱԽ-ն ժամանակից «մի քիչ» հետ է մնացել, վերջին նորությունը, որ տեղադրված է կայքում, հունվարի 27-ով էր թվագրված. «ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ»։

Նշենք նաեւ, որ ԱԱԽ-ից տեղեկացրին, որ մամուլի հետ կապերի բաժին չունեն։ 2 տարի քարտուղար չունեցող այս կառույցն ի՞նչ է անում, ոչ ոք չգիտի։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930