Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին նախագիծը կքննարկվի 2016 հունիսին. «Հաբերլեր»

Ապրիլ 13,2016 10:50

Արդեն նախանշվել են ժամկետները, երբ Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի «1915թ. իրադարձությունները, որպես ցեղասպանություն Ճանաչելու մասին» նախագիծը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Օրինագծի մասին խոսել է Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, նշելով, որ իրենք շատ էին ցանկանում, որ այդ նախագիծը շատ ավելի շուտ բերվի Բունդեսթագ։

Շարունակելով իր միտքը՝ Օզդեմիրն ասել է. «Ժամկետներից ավելի կարևորն այն է, որ բոլոր կուսակցությունները մեկ դիրքորոշում ունենան։ Վերջիվերջո Բունդեսթագում պարզ և հստակ ձևակերպումներ կօգտագործվեն։ Այո, Օսմանյան կայսրություն օրոք մեղքը որ գործվել է հայերի հանդեպ, կոչվում է ցեղասպանություն։ Դեռ ավելին, այդտեղ գերմանացիներն էլ պատասխանատվության իրենց բաժինն ունեն։ Հետ ճանապարհ այլևս չկա»։

Հայոց ցեղասպանության մասին նախագծի քննարկումը ավելի վաղ նախատեսվում էր Բունդեսթագ ներկայացնել ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 101-ամյակի օրերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930