Ուկրաինայում ներքաղաքական նոր ճգնաժամի պատճառ կարող է դառնալ այդ երկրի վարչապետի և կառավարության անդամների նշանակման և ձևավորման հարցը, որովհետև երկրի հիմնական քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ։ Այս մասին տեղեկացնում է Liga.net-ը։
Երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավորած բլոկը չի կարողանում համաձայնության գալ Արսենիյ Յացենյուկի «Ազգային ճակատի» հետ։ Հիշեցնենք, որ մի քանի որ առաջ Յացենյուկը հայտարարեց, որ հրաժարվում է աշխատել որպես Ուկրաինայի վարչապետ։
Ուկրաինայում հասունացող ներքաղաքական նոր ճգնաժամի մասին խոսել է նաև այդ երկրի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։ Հայազգի նախարարը, մասնավորապես ասել է, որ 2016թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը բանակցություններ են տեղի ունեցել նախագահական նստավայրում, բայց կողմերը չեն կարողացել համաձայնության գալ կառավարությունում ուժերի հավասարակշռության և այլ հարցերի շուրջ՝ հատկապես Պորոշենկոյի պատճառով, որը պնդել է, թե երկրի մի շարք նախարարների պաշտոնում պետք է նշանակվեն իր առաջարկած մարդիկ։
Արտահայտվելով այս մասին՝ Ավակովը նշել է, որ արդեն սպառվում է «Ազգային ճակատի» համբերությունը, բայց ՆԳՆ-ն չի աջակցում որևէ կողմին և ասել է. «Ամեն ինչ թող իրենք որոշեն»։
Կարդացեք նաև
Նախատեսվում է, որ այսօր «Ազգային ճակատը» քննարկում կանցկացնի և կորոշի նպատակահարմա՞ր է արդյոք շարունակել բանակցությունները Պորոշենկոյի ուժի հետ։