Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախը ՀԱՊԿ-ի «զոնա» չէ, իսկ Հայաստա՞նը. «Հրապարակ»

Ապրիլ 13,2016 10:28

«Ռուսաստանը տեղեկատվական պատերազմ է սկսել Ադրբեջանի դեմ»,- փարիսեցիորեն արձանագրում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով Ժիրինովսկու, Սեմյոն Բաղդասարովի եւ այս կարգի այլ քաղաքական «ծանրքաշայինների» եւ «վերլուծաբանների» տեսակետը, որ Թուրքիան Ադրբեջանին հրահրել է ապակայունացնել Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակը։ Նախ, ասվածը որեւէ կապ չունի հայկական շահի հետ։ Դա Ռուսաստանի քարոզչական պատերազմն է։

Երկրորդ, ի՞նչ կարեւոր է, թե ով է սադրել Ադրբեջանին։ Փաստն այն է, որ այդ երկիրը խախտել է 1994 թ. զինադադարի համաձայնությունը եւ հարձակվել ԼՂՀ դեմ։ Եթե նույնիսկ դա արվել է Թուրքիայի հրահրմամբ, ապա տվյալ պահի խնդիրը ոչ թե Թուրքիայի վրա եթերից կեղտաջրեր թափելն է, այլ հետագա սրացումների կանխարգելումը՝ Հայաստանի հանդեպ պայմանագրային պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու միջոցով։

Այս օրերին ռուս վերլուծաբաններից մեկը նողկալի արտահայտություն էր թույլ տվել. «Հայերն ուզում են, որ մենք իրենց փոխարեն կռվենք հանուն ԼՂ-ի»։ Ոչ, уважаемый, հանուն Արցախի հայերը կռվել են եւ հարկ եղած դեպքում դարձյալ կկռվեն։ Հայերը մի բան են ուզում՝ որ Ռուսաստանը կատարի Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները։ Հասկացանք, Արցախը ՀԱՊԿ պատասխանատվության գոտի չէ, իսկ Հայաստա՞նը…

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930