Ադրբեջանցի զինծառայողները կտրում են մեր սպանված հերոսի գլուխը, դնում են այն տոպրակի մեջ, ման են ածում իրենց խաղաղ բնակավայրերում, ցուցադրում են եւ հրճվանք են առաջացնում այդ բնակավայրերի երկու սեռի ներկացուցիչների եւ երեխաների մոտ: Այդ եւ նմանատիպ նույնքան սահմռկեցուցիչ այլ տեսանյութեր նկարահանում եւ տարածում են իրենք` ադրբեջանցիները, եւ ֆեյսբուքում արժանանում են իրենց հայրենակիցների նույնքան բուռն հրճվանքին:
Ես սա գրում եմ ոչ թե ադրբեջանցիների նկատմամբ ատելություն առաջացնելու նպատակով: Ոչ էլ փաստելու հարեւան երկրի հասարակության լուրջ հիվանդությունը: Ոչ էլ հույս ունենալով, որ Ռուսաստանը, Ամերիկան կամ Եվրոպան դա կդատապարտեն. այդքան միամիտ չեմ, որ չիմանամ, թե որքան հեռու է սփռվում դրանց «պրագմատիզմը»` ոչ մենք ենք դրանց պետք, ոչ էլ դրանք՝ մեզ:
Ես գրում եմ դա բացառապես «ներքին» (հայ) լսարանի համար. այսքան բան տեսնելուց հետո (պետք է ասեմ` տեսել եմ մի փոքր ավելի շատ, քան պտտվում է ֆեյսբուքում) ես կտրականապես դեմ եմ «մադրիդյան», «կազանյան» կամ ցանկացած այդօրինակ «սկզբունքներին»: Այլ կերպ ասած` ես դեմ եմ ոչ միայն 7 շրջանի, այլեւ մի քանի մետրի կամավոր զիջմանը` Արցախի կարգավիճակի մասին ինչ-որ անորոշ խոստումների դիմաց: Որովհետեւ այդ մի քանի մետրն էլ Ադրբեջանն օգտագործելու է նույն վայրագ ահաբեկչությունների համար:
Ցանկացած կարգավորում ենթադրում է ինչ-որ մի վիճակ, որտեղ հայերն ու ադրբեջանցիները պետք է խաղաղ ապրեն կողք կողքի, վստահեն իրար: Բայց եթե ես 100 տոկոսով վստահ եմ, որ ադրբեջանցու նպատակն ինձ վերացնելն է, ոչ միայն վերացնելը, այլեւ գլուխս կտրելը եւ մնացած բոլոր բաները (չխորանամ, թե ինչ՝ «ներքին գրաքննության» պատճառով), ուրեմն ինչո՞ւ ես պետք է առանց մարտի նրան հնարավորություն տամ դա անելու: Ես չեմ ասում` պետք է հրաժարվել փոխզիջումներից եւ որդեգրել «ոչ մի թիզ հող» առավելապաշտական սկզբունքը: Պարզապես առաջարկում եմ առերեսվել իրականությանը եւ գիտակցել, որ այսօր «ամեն մի թիզ հողում» հակառակորդն իրականացնելու է իր վայրագությունները:
Կարդացեք նաև
Իհարկե, եթե Լեռնային Ղարաբաղը հռչակվի անկախ պետություն եւ անկախության երաշխավորներ լինեն «համանախագահ երեք պետությունները», դա անվտանգության հզոր լծակ կլինի, բայց նույնիսկ այդ պահին ես դեմ կլինեի տարածք հանձնելուն, որովհետեւ հանձնելու հաջորդ օրն իսկ այդ տարածքներում հայտնվելու է հակառակորդի հրետանին, որը հարվածելու է այդ անկախ պետությանը: Հասկանում եմ, որ քաղաքականապես Ադրբեջանին դա ավելի դժվար կլինի անել: Բայց հարեւան երկիրը հաղթահարել է նման շատ «խոչընդոտներ»:
Չգիտեմ՝ ի՞նչ են այս հարցի շուրջ մտածում Հայաստանի ներկա եւ նախկին նախագահները, ինչպես նաեւ Արցախի նախագահը, բայց ինձ թվում է, որ 4-օրյա պատերազմից հետո Մինսկի խմբի առաջարկները պատեհ չեն: Մեղմ ասած:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Согласен полностью.
Առաջին անգամ որ համաձայն եմ Աբրահամյանի հետ:
Վերջին շրջանում շատ են խոսում տարածաշրջանում Հայաստանի՝ երկրորդ Իսրայել պետություն դառնալու մասին: Կարծում եմ, մեր աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելով, դա գրեթե անհրաժեշտություն է: Այսինքն իրականացնում ենք բացառապես ազգային շահերից բխող քաղաքականություն, հայկական ներքին ու արտաքին ուժերի գերկենտրոնացում ազգային ուժեղ պետություն կերտելու ծրագրի շուրջ: Հայաստանը կարող է և պետք է, օրինակ, աշխարհի մակարդակով բուժական կենտրոն դառնալ, ինչպես ամբողջ աշխարհից մարդիկ մեկնում եմ Իսրայել բուժվելու: Մենք կարող ենք կրթական կենտրոն դառնալ: Մենք կարող ենք գիտահետազոտական կենտրոններ ստեղծել: ՀՀ կամ Արցախի նկատմամբ որևիցե ոտնձգության դեմ պետք է տանք տասնապատիկ համարժեք պատասխան, ինչպես անում է Իսրայելը, և ինչպես պատասխանում է երկու կողմերին խաղաղության կոչ անող միջազգային հանրությանը և կառույցներին,այսինքն դիվանագիտական լեզվով ուղարկելով նրանց գրողի ծոցը: Մենք բողոքում էինք, որ գաղափարախոսություն չունենք, հիմա ուրեմն դա պիտի դառնա մեր գաղափարախոսությունը; Բայց մինչ այդ մենք պիտի ազգովի չհանդուրժենք, որ նախագահը ոչ թե գործարանների, գիտական կենտրոնների ու արդյունաբերական կոնցերների բացմանը գնա, այլ սուպերմարկետների, մոլերի, հիպերմարկետների (Դալմա մոլ, Ռոսիա մոլ, Քարֆուր և այլ): Ազգովի պետք է ըմբոստանանք, երբ կառավարությունը փեսաների, հարսների, տղաների, խնամիների “հագով” ՀՀ քաղաքացու հաշվին դեսպանություններ է “կարում”, երբ հարկատուներս պահում են աբսուրդ Սփյուռքի նախարարություն, որը ոչ այլ ինչ է, եթե տուրիստական հոսքերը իրենց հաճո տուրիստական գործակալություններով ուղղելու կառույց:Չպիտի հանդուրժենք քաղաքապետ, որը տարեկան միլիոնավոր դրամներ է վատնում Էրեբունի-Երևան կոչված աբսուրդի, քաղաքում պլաստմասե ծաղկամանների, գերժամանակակից գովազդային վահանակների և այլ կարգի երրորդական բաների վրա, երբ չի կարողանում ստեղծել ԳՈՆԵ տրանսպորտային համակարգ (թույլ տվեք քաղաքը հեղեղած մարշրուտկա կոչեցյալը չհամարել տրանսպորտ) և այլ և այլն: ՀՀ նկատմամբ պատասխանատվության զգացումը պետք է զգա ու կիսի յուրաքանչյուր քաղաքացի:
+
Միշտ պարտվողն է հաշտություն, հայցում, խնդրում խնայել իրեն: Սակայն 94 թվին պատերազմում պարտված Ադրբեջանը ոչ մի անգամ չխոսեց ու չի խոսում զիջումների մասին: Մինչդեռ այդ պատերազմը հաղթած Հայաստանը 22 տարի ի վեր ոչ մի օր չդադարեց զիջումներից խոսելուց: Հենց հասկականք սա, կտեսնենք, որ շատ բան փոխված կլինի հօգուտ մեզ:
+
Քոչվորի համար հայրենիք գոյություն չունի, դրանց ապրելու կարգախոսն է՝ որտեղ կանաչ խոտ կամ թուղթ, էնտեղ արածի: Պետք է հնարել ռազմա մարտավարություն էդ քոչվորներին շրջափակել որեէ տարածքում, խոտի համար իրար կուտեն կպրծնեն: Այն ինչ տեղացու համար լավ է, քոչվորի համար թույն է եւ հակառակը: Դրա համար ռազմավարությունը պարզ է՝ մեր ու մեր թշնամու մեջ սերմանել միեւնույն գաղափարը՝ հայրենի հողի սրբության գաղափարը եւ միաժամանակ արմատախիլ անել կանաչ խոտի ու թղթի հետեւից արածելու գաղափարը:
Անշուշտ թէ Խմբագրականը լիովին ճիշդ է, եւ չեմ կարծում թէ ոեւէ իսկական հայ հակակարծիք լինի անոր բովանդակութեան:
Միայն թէ… ափսոսում եմ. շատ եմ ափսոսում, որ այսպիսի ջինջ, պարզ ու յստակ, կտրուկ կեցվածքներ (եւ խօսքս անշուշտ միայն յարգելի Խմբագրին մասին չէ) կը յայտնվին միայն երբ որ ահաւոր, անասելի հարվածներ ստանանք: Յետոյ, երբ վերադառնան կեանքի աւելի սովորական պայմանները, յանկարծ կը սկսին մեղմութիւնները, «նրբութիւնները», խաղաղապաշտ կուրութիւնը, ազգային գաղափարների նկատմամբ ծաղրանքը, «խոհեմութեան» եւ ճկունութեան իմաստուն կոչերը, եւայլն. …
Պէտք որ ուրեմն, պարբերաբար, հայեր դարձեալ ու դարձեալ միեւնոյն բարբարոսութեան զոհ երթան, որպէսզի ամէն անգամ դարձեալ սթափվի՞նք, նորէն հասկանա՞նք: Մինբեւ յաջորդ անգամ…
Այս որքան սուղ է գինը՝ որպէսզի տարրականօրէն արթուն մնանք:
Տարածքների մասին խոսելը նույնն է ինչ որ քննարկել ինքնասպան լինել-չլինելու հարցը: Բանակցել մեկի հետ, ով ուզում է քեզ սպանել, իսպառ ոչնչացնել, անհեթեթ է (թեև հա կարելի է բանակցել այն մասին, որ արի ձեռքս ու ոտքս ու սրտիս կեսը կտրեմ քեզ տամ, մենակ թե ինձ մի սպանիր ու ընդունի որ ես գոյություն ունենալու իրավունք ունեմ..)
Ինչու այօրվա Թուրքիան մեզ հետ չի բանակցում մեր զավթած հայրենիքի հողերը մեզ վերադարձնելու համար, իսկ մենք բանակցում ենք ազերների հետ մեր հայրենիքի մի մասը իրենց տալու մասին – անհեթեթ է! Պետք է այս պահն օգտագործել այդ խայտառակ բանակցություններից դուրս գալու համար:
ԼՂԻՄ վաղուց գոյություն չունի, իսկ ԼՂԻՄ հարակից տարածքները մերոնք վերցրել են, քանի որ դա միակ ելքն էր դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան: Միայն տեսողությունից ու տրամաբանությունից կատարելապես զուրկ մարդը կարող ա մտածել, որ դիրքեր զիջելով ու ինքդ քեզ թուլացնելով կարող ես խաղաղության հասնել…
Այս հոդվածը լավագույնս բացատրում է ազատագրված տարածքի կենսական նշանակությունը – առանց դրա չկա Արցախ, առանց Արցախի չկա Հայաստան – ամեն ինչ առավել քան պարզ է, յուրաքանչյուր հայ մարդ սա պետք է անգիր իմանա!
https://regnum.ru/news/679147.html Давид Симонян: Сдача территорий Азербайджану: стратегические последствия для Армении и Нагорного Карабаха
Скоро ждите разоблачении, станет ясно, КТО ЕСТЬ КТО! У России есть сведений про всех, включая Вас,г. Абрамян и всех Ваших дружков)))).Откуда, когда, сколько и для чего получали деньги! Всему свое время!)))))))
Պետք է փոխել կառավարման մարմինների (համակարգային օրգաններում) ռազմավարությունը (ստրատեգիան): Ունենալ սեփականը:
Բայց առաջին հերթին ստուգել պետական ծառայողների մասնագիտական որակը (բոլորը, իրենց գիտելիքներով ու փորձով, պետք է համապատասխանեն իրենց զբաղեցրած պաշտոնին):
Կաշառք («նվեր») վերցնելու եւ տալու համար ուղարկել քարհանք:
«Գեներալներն» էլ թող սովորեն թշնամու տանկեր ոչնչացնել multicopter –ով:
Ես չեմ հավատում գլուխը տոպրակի մեջ ցուցադրելուն երեխաների ու կանանց առջև, քանզի նրանք էլ զինվոր ունեն, ոնց տենց բան կանեն: Դուք երևի լսել եք բայց փաստ չեք տեսել, նրանք էլ մեր նման մարդ են ու պետք չի բարդույդներ ստեղծել: Ես շատ լավ բարեկամական օրինակներ կարող եմ բերել, բոբոների կերպարները տարածեք:
Գրեք Ձեր էլեկտրոնային հասցեն կամ ֆեյսբուքի էջը եւ ես Ձեզ այդ` Քյարամ Ալոյանի կտրած գլխով տեսագրությունը կուղարկեմ, եթե ամուր նյարդեր ունեք: Այստեղ չեմ ուզում դնեմ` հանկարծ կարող են անչափահասներ բացել: