Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ է կատարվում այդ «դռների հետևում». մի չարաշահեք ժողովրդի համբերությունն ու հավատը. «Ժամանակ»

Ապրիլ 13,2016 09:48

Սերժ Սարգսյանը երեկ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել և քննարկելով ղարաբաղյան չորսօրյա պատերազմից հետո ստեղծված վիճակը՝ լսել կատարված անհրաժեշտ քայլերի մասին և տվել անհրաժեշտ հանձնարարականներ: Երեկ տարածված այս հաղորդագրության մեջ չկան մանրամասներ, չկա Սերժ Սարգսյանի խոսք, չկան ուղենիշներ, անելիքներ և այլն:

Արդեն մի քանի օր շարունակ Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակից մինչև շարքային ՀՀԿ-ական խոսում են նոր իրավիճակի, դասերի, փոփոխությունների վճռականության և անհրաժեշտության, ազգային համախմբման և նման այլ գեղեցիկ բաների մասին, սակայն այդ ամենի ընթացքում այդպես էլ որևէ կերպ պարզ չէ, թե ինչ կոնկրետ քայլեր են պատրաստվում այդ ամենն իրականացնելու ուղղությամբ, որն է իշխանությունների առաջին քայլը, երկրորդը, երրորդը, չորրորդը:

Լավ, միանգամայն հասկանալի է, որ քայլերը չեն կարող լինել բացառապես տեսանելի և հրապարակային, իհարկե՝ դրանցում կարող են լինել գործողություններ, որոնք պահանջում են որոշակի գաղտնիություն, ոչ հրապարակայնություն: Սակայն, այս ամենով հանդերձ, վերջիվերջո պետք է լինեն նաև հրապարակային քայլեր՝ ուղղված իրավիճակի, որակի փոփոխության, ուղղված կոնկրետ արդյունքներ ապահովելուն: Իսկ այդպիսի քայլեր չկան, չկան շփումներ հասարակության հետ, հասարակության հետ երկխոսության փորձեր, ուղիղ խոսքի փորձ:

Սերժ Սարգսյանը չի դիմել հասարակությանը, ժողովրդին, թեև Գերմանիայում հայտարարում էր, որ ժողովրդի հավատի մեջ է ուժը: Ինչո՞ւ, ուրեմն, Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո չի դիմել այդ ուժի՝ ժողովրդի օգնությանը, թե՞ այդ օգնությունը պետք էր միայն թշնամու ագրեսիան զսպելու համար, իսկ հետո արդեն ժողովուրդը ոչ թե օգնող, այլ խանգարող գործոն է և չի նպաստում քաղաքական ներքին կամ արտաքին խաղերին ու կոմբինացիաներին: Սրանք հարցեր են, որոնք սրվում են խաղաղության կամ կրակի դադարեցման ամեն հաջորդ օրվա հետ: Եվ որքան այս հարցերը չեն ստանում պատասխաններ, այնքան թուլացնում են Հայաստանը, այնքան ջլատում են այն համընդհանուր ոգևորությունն ու մեծ էներգիան, որ արտաքին ագրեսիային դիմագրավելու համար բռնկվեց ապրիլի 2-ից:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930