Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. մեր ընդդիմադիրներից շատերը հայ-ռուսական հարաբերություններում դրսեւորում էին անհարկի ջերմեռանդություն. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 13,2016 08:15

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ

   -Խնդիրը դիտարկենք նաեւ մեկ այլ կողմից. մենք ճի՞շտ ենք աշխատում Ռուսաստանի հետ. տեսեք, հիմնականում շեշտում ենք, թե որքան կարեւոր է ՌԴ-ն Հայաստանի համար, իսկ ռուսական քաղաքական վերնախավում կա՞ այն ընկալումը, որ այս տարածաշրջանում Հայաստանն ունի մեծ դերակատարում իր հյուսիսային գործընկերոջ համար:

-Կարծում եմ, որ դա բավարար չափով չենք անում: Ասեմ ավելին. ցավոք, այդ խնդիրները առավելապես թողնում ենք նախագահի ուսերին: Հիշենք, Սերժ Սարգսյանն էր, որ առաջին անգամ շատ կոշտ արտահայտվեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին: Մինչդեռ մեր ընդդիմադիրներից շատերը շարունակում էին լռել՝ երբեմն հայ-ռուսական հարաբերություններում դրսեւորելով անհարկի ջերմեռանդություն:

Տեւական ժամանակ մենք ռուսներին փորձում էինք բացատրել, թե ովքեր են թուրքերը, մինչդեռ, ի պատասխան մեզ, նրանք ժպտում էին ու հակադարձում` դուք պետք է մեզ սովորեցնե՞ք, թե ո՞րն է մեր ազգային շահը: Եվ շարունակում էին Թուրքիան համարել իրենց ռազմավարական գործընկերը:

Եվ երբ ռուսական ինքնաթիռը խոցեցին թուրքերը, միայն այդ ժամանակ Ռուսաստանը սթափվեց ու հայտարարեց` Թուրքիան թշնամի երկիր է, այսօր իրենք նաեւ կրկնում են հայերիս՝ ժամանակին հայտնած մտահոգությունները պանթյուրքիզմի վտանգների մասին:

Նույնը կրկնվում է հիմա` Ադրբեջանի պարագայում. մենք ի՜նչ էլ ուզում ենք ասել, մինչեւ Ռուսաստանը չկանգնի խնդրի առաջ ու իր մաշկի վրա, անմիջականորեն չզգա Ադրբեջանի վտանգը` շարունակելու է հայտարարել, թե Հայաստանն ու Ադրբեջանը իր ռազմավարական գործընկերներն են:

Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը տարբեր հարցերում՝ թե՛ ուկրաինական, թե՛ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ժամանակ, եղել է Ռուսաստանի կողքին ու համամիտ եղել նրա դիրքորոշումներին: Մինչդեռ Ադրբեջանը բացահայտորեն հակադրվել է Ռուսաստանի շահերին` մի դեպքում պաշտպանելով Ուկրաինային, մյուս դեպքում` Թուրքիային, բայց ոչ երբեք Ռուսաստանին:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930