Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորը ծիծաղ կառաջացնի ՄԻԵԴ-ի փորձառու անդամների մոտ». Հայկ Ալումյան

Ապրիլ 12,2016 23:11

Օրեր առաջ ՄԻԵԴ-ի հրապարակած հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի վերաբերում էր փաստաբան Հայկ Ալումյանի պաշտպանյալ Կարեն Պողոսյանի հայցին:

Նա որպես վնասի փոխհատուցում Հայաստանից պահանջել է 94 հազար եվրո: Գումարի չափը, թեեւ առայժմ հաստատված չէ, բայց պարոն Ալումյանի կարծիքով. «94.000 եվրոն հենց այն գույքի արժեքն է, որից զրկվել է այս մարդը: Եվրադատարանը գումարի չափը դեռ չի հաստատել, որովհետեւ իմ կարծիքով, սպասում է՝ եթե իր վճռի հիման վրա Հայաստանը կվերադարձնի իմ պաշտպանյալին հողամասը, ապա այդ նույն հողամասի արժեքը փոխհատուցելու պարտականություն չի կրի ու կհատուցի միայն բարոյական վնասը, բայց եթե պետությունը չվերադարձրեց հողամասը, ուրեմն կվճարի ե՛ւ բարոյական վնասը ե՛ւ հողամասի արժեքը»:

Պարոն Ալումյանի պատմելով, իր պաշտպանյալի՝ Կարեն Պողոսյանի գույքի նկատմամբ իրավունքը ճանաչվել էր հայաստանյան դատարանում, բայց ութ տարի հետո դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան ու բողոքարկել. «Այն դեպքում, երբ բողոքարկման ժամկետները սեղմ են՝ մեկ ամիս: Դատախազությունը բողոքարկել էր՝ հիմնավորելով, թե տեղյակ չէինք, որ նման վճիռ է կայացվել: Դատախազությունը հանդես է գալիս Հայաստանի անունից, այսինքն, երբ ասում է՝ տեղյակ չենք եղել, որ նման վճիռ է եղել, նշանակում է, որ Հայաստանը տեղյակ չի եղել, որ նման վճիռ է եղել, բայց Հայաստանը չէր կարող տեղյակ չլինել, որովհետեւ վճիռը կայացրել է Հայաստանի հանրապետությունը՝ ի դեմս իր դատարանի, իսկ վճռից բխող իրավունքները գրանցել է անշարժ գույքի պետական կադաստրը, էլի՝ Հայաստանի հանրապետությունը: Այդ նույն Հայաստանն ի դեմս դատախազության ութ տարի հետո ասում է՝ տեղյակ չեմ եղել: Վերաքննիչ դատարանն էլ ասում, է՝ տեղյակ չեն եղել, ուրեմն պետք է վերականգնենք բողոքարկման ժամկետն ու վերականգնում են՝ բեկանելով վճիռը, որով այս մարդու իրավունքներն էին ճանաչվել: Ութ տարի հետո դատական ակտը վերանայել առանց որեւէ նոր փաստի ու պետությունն ասի, որ տեղյակ չի եղել, որ վճիռ է կայացվել, խորը ծիծաղ կառաջացնի ՄԻԵԴ-ի փորձառու անդամների մոտ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930