«Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:
«Նախօրեին երկրորդ նախագահը վերաբերմունք էր հայտնել Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ, սակայն որևէ կերպ չանդրադարձավ Տեր-Պետրոսյանի մեղադրանքներին: Ինչո՞ւ»,- Yerevan.Today-ը հարց է ուղղել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին:
«Տեր-Պետրոսյանի հայտարարություններին արձագանքելը վաղուց անիմաստ է դարձել: Իր ասածների անհեթեթությունը հուշում է, որ նախկին նախագահը կամ խնդիրներ ունի հիշողության հետ, կամ բարդ հարաբերությունների մեջ է սեփական խղճի հետ, կամ էլ` երկուսը միաժամանակ: Ցավում եմ, բայց ստախոսությունն առաջին անգամ չէ, որ խայտառակում է նախկին նախագահին:
Այսպես թե այնպես, ես պարզապես կրկին կհրապարակեմ նշված թեմաներին առնչվող փաստագրական նյութերը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ծանոթանալ և եզրակացություններ անել»:
Կարդացեք նաև
Ստորև ներկայացնում ենք երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի տրամադրած նյութերը
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «2rd.am»-ի կայքում