Նորվեգիայի Ֆորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը պոկում եւ հրում վարժություններում կատարեց ընդամենը մեկական հաջող մոտեցում: Առաջին մրցաձեւում նա պոկեց 85 կգ, երկրորդում՝ 105 կգ եւ երկամարտի 190 կիլոգրամով եզրափակեց ուժեղագույնների տասնյակը: Հայ մարզուհին հանդես եկավ իր հնարավորություններից ցածր: Նրա արդյունքները զգալիորեն զիջում են անցած տարի Հյութոնի աշխարհի առաջնությունում գրանցած ցուցանիշին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ