Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզում շարունակվում է Արցախին օգնություն տրամադրելու գործընթացը

Ապրիլ 12,2016 19:15

Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում է ամենատարբեր տեսակի օգնությունների տրամադրումը Արցախի բնակչությանը, առաջնագծում գտնվող զինծառայողներին եւ կամավորներին: Ապրիլի 12-ի դրությամբ արդեն Արցախին օգնության ձեռք են մեկնել մարզի 40 համայնքներ, մնացած համայնքները եւս ձեռնարկում են օգնության իրենց բաժինը:

Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեց Արցախի օգնությունները համակարգող շտաբի խնդրանքը այն մասին, որ սննդի եւ առաջին անհրաժեշտության պարագաների կողքին կարեւորել նաեւ դրամական օգնությունները:

«Ավերված բնակավայրերի եւ այլ խնդիրների լուծման համար ավելի քան անհրաժեշտ են դրամական օգնությունները, որոնք եւ առաջիկայում մարզային ենթակայության կազմակերպությունների եւ բնակիչների կողմից կփոխանցվեն համապատասխան հաշվեհամարներին: Իհարկե, դա չի նշանակում, թե մարզում կսահմանափակվեն մյուս կարգի օգնությունները»,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Արցախին տրամադրվող օգնությունները համակարգող Անդրանիկ Հակոբյանի տեղեկացմամբ՝ մարզի տարբեր կազմակերպությունների կողմից ընթանում է դրամական հանգանակություն, որը մոտակա օրերի ընթացքում կփոխանցվի Արցախի օգնության ֆոնդին:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930