Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը քննարկվեց Մակեդոնիայում անցկացված DEMYC-ի սեմինարների ընթացքում

Ապրիլ 12,2016 17:57

Ապրիլի 7-11-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվեցին Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարները: Ծրագրի թեման էր «Թվային Եվրոպան» ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը:

Ծրագրի նպատակն էր վեր հանել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց հետ առաջիկա տարիներին առնչվելու են անդամ քաղաքական ուժերը իրենց գործունեության ընթացքում, ինչպես նաև համատեղ ջանքերով փորձել մեղմացնել քաղաքական գործընթացներում ավագ և երիտասարդ սերունդների միջև եղած խզումները, լուծումներ տալ երիտասարդության շրջանում աճող գործազրկության հիմնախնդրին թվային օրակարգի շրջանակներում:

Սեմինարների ընթացքում քննարկումներ եղան ժամանակակից Եվրոպայի քաղաքական մշակույթի, հետճգնաժամային աշխարհում կայունության հաստատման և միգրացիոն ճգնաժամերի վերաբերյալ:

Թեմատիկ զեկույցներից հետո ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, ով DEMYC-ի 25-րդ համաժողովում ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ, խոսեց Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի, ապրիլյան պատերազմական գործողությունների մասին, ներկայացրեց պատմական իրողությունը, ադրբեջանական կողմի վարած անխոհեմ ու անհանդուրժողական քաղաքականության հետևանքները և նրանց կողմից իրականացված անհերքելի վայրագությունները: Ներկայացվածը քննարկվեց և հետագայում ևս կքննարկվի DEMYC-ի առաջիկա հավաքների և ծրագրերի ընթացքում:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930