Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դրական է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նման իրավիճակներում համախմբվածությունը, իհարկե, շատ դրական է: 168.am-ի դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նման հանդիպումներն արդյունավետ չի համարում, Գ.Սահակյանը պատասխանեց. «Հասկանալի է, բայց վերջին հաշվով՝ Քոչարյանի հետ դեռևս այդ հանդիպման նախապատրաստական փուլն էլ չկա»:
Նա համաձայնեց Լ.Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ վերջին իրադարձություններից հետո նախագահին պետք է ամբողջ ժողովուրդն աջակցի: Մեր հարցին, թե՝ համաձա՞յն եք նաև Տեր-Պետրոսյանի այն գաղափարին, որ վարչախումբը պետք է ժողովրդին դեմքով շրջվի, Գ.Սահակյանը պատասխանեց. «Դրանք արդեն իմ էս ասածներին հակառակ խոսքեր են, որ վարչախումբը պետք է ժողովրդին դեմքով շրջվի:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում