Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր գործչին Թուրքիայում դատի են տվել Ղարաբաղի վերաբերյալ արած արտահայտության համար. Ermenihaber.am

Ապրիլ 12,2016 18:00

Ermenihaber.am. Ընդդիմադիր գործչին Թուրքիայում դատի են տվել Ղարաբաղի վերաբերյալ արած արտահայտության համար

Թուրքիայի սևծովյան Գիրեսուն նահանգի համանուն համալսարանի ադրբեջանական ծագումով ռեկտոր Այգյուն Աթթարը թուրք իրավաբան Ալի Չելիքայայի հետ համատեղ դատական հայց են ներկայացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ:

Նրանք Դեմիրթաշին մեղադրում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ և 304-րդ հոդվածների դրույթները խախտելու, այսինքն «ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն սերմանելու» և «Պետության դեմ պատերազմ հրահրելու» մեջ:

«Հայցի մեջ մասնավորապես նշված է, որ Դեմիրթաշն իր ռուսաստանյան այցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Նա Ղարաբաղի մասին արտահայտվել է «Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետություն» ձևակերպմամբ, որը ճիշտ չէ, քանի որ Ղարաբաղում երբեք ինքնավար հանրապետություն չի ստեղծվել»,- գրում է Hurriyet-ը:

Դեմիրթաշին դատի տալու պատճառ է դարձել ոչ միայն Ղարաբաղի մասին արված արտահայտությունը, այլ նաև մի շարք մտքեր Սիրիայում ռուսական կործանիչի խոցման և Քոբանիի դեպքերի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930