Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հեռահար նպատակն էր` զրոյացնել Մինսկի խմբի ձեւաչափը»

Ապրիլ 12,2016 17:13

«Ենթադրել, որ Ադրբեջանի կողմից նախահարձակ լինելը բացարձակապես անկանխատեսելի էր, սխալ է: Համոզված եմ, որ մեր ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը տեղյակ էր Ադրբեջանի` լայնամասշտաբ ռազմական գործողություններ նախաձեռնելու մտադրության մասին: Խնդիրը կայանում է նրանում, թե ե՞րբ կիրականացվեր այդ մտադրությունը»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը մի շարք գործոններ ի հայտ բերեց. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը հետամուտ է մեկ խնդրի` միջազգային հանրությանն ապացուցել, որ հակամարտության ռազմական լուծումից բացի այլ լուծում չկա: Սա «ապտակ» էր Մինսկի խմբին եւ միջազգային հանրության նախաձեռնություններին: Ադրբեջանի հեռահար նպատակն էր` զրոյացնել Մինսկի խմբի ձեւաչափը: Ինչու չէ, կար նաեւ հստակ ռազմավարական նպատակ` ձեռք բերել նոր դիրքեր եւ բանակցային գործընթացի ժամանակ ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Սա Ադրբեջանի անթաքույց նպատակն էր»:

Ադրբեջանի այս մտադրությունը չիրականացավ, բայց Խոսրով Հարությունյանը կարծում է, որ առաջիկայում այդ երկրի կողմից հնարավոր է ռազմական գործողությունների կրկնություն, որովհետեւ Ալիեւը հիմար վիճակում է հայտնվել. «Նա փորձում է իր դեմքը պահպանել, բայց ինչպե՞ս: Արդյոք տարածաշրջանի խոշոր խաղացողները եւ Մինսկի խումբը կկարողանա՞ն սանձել նրա նկրտումները: Թույլ տվեք վերապահումներով մոտենալ այս հարցին: Մեր կողմից դիվանագիտական ազդեցիկ նախաձեռնություններ պետք է ձեռնարկվեն: Շատ կարեւոր է փաստահավաք խմբի բոլոր նյութերը օգտագործել եւ միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները: Դրանք քայլեր են, որոնք բնորոշ են ԻՊ-ի ահաբեկիչներին: Պետք է փորձել զուգահեռներ անցկացնել ԻՊ-ի եւ Ադրբեջանի վարած քաղաքականության միջեւ»:

Հարությունյանի բնորոշմամբ, քառօրյա պատերազմը նաեւ ցույց տվեց, որ հայկական բանակը բավականին մարտունակ է. «Ադրբեջանի ռազմական հզորությանը հակադրվել էին միայն ՊԲ-ի կարողությունները, ՀՀ-ի զորամիավորումները ներգրավված չէին: Սա էական հանգամանք է: Մենք արժանին պետք է մատուցենք մեր սահմանապահներին, որոնք հերոսություն դրսեւորեցին: Բացի այդ, ապրիլի 3-ին եւ 4-ին մենք արթնացանք որակապես այլ Հայաստանում: Ժողովուրդն այլ էր: Վերելքը, ոգեւորությունը եւ միասնականությունն առկա էին հանրության բոլոր շերտերում: Դա շատ կարեւոր գործոն է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930