Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Նոյեմբերյանում կայացավ ինտելեկտուալ 15-րդ փառատոնը

Ապրիլ 12,2016 16:56

Ապրիլի 12-ին՝ տիեզերագնացության օրը սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցում կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ փառատոնը; Այն հոբելյանական էր՝ 15-րդը, նվիրված էր տիեզերագնացության 55-ամյակին: Մասնակցում էր Նոյեմբերյանի տարածաշրջանի 16 համայնքների դպրոցների 19 թիմ:

paraton-2

Ավանդական դարձած փառատոնը կազմակերպել էր Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբը (ՆԻԿԱ) եւ Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցը: Ինչպես հայտնեց ՆԻԿԱ-ի նախագահ Արմեն Ամիրաղյանը, մրցույթի հարցաշարում հարց կար՝ նվիրված վերջերս Արցախում մեր զինվորների մղած հերոսական պայքարին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930