Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը, որը ծնունդով Արցախի Շահումյանի շրջանից է, ռուսաստանաբնակ շահումյանցիների հետ համատեղ մեծաքանակ օգնություն է ուղարկել Արցախ: Այս մասին մենք տեղեկացանք Շիրակի նախկին մարզպետի ընկերներից:
Գեներալն ու իր ընկերները Արցախ են ուղարկել ամենագնացներ, զինվորական բեռնատարներ, հատուկ պաշտպանության բանակի համար ձեռք բերված շտապբուժօգնության «Ուազ»-ներ ու նորագույն սարքավորումներ: Ընդհանուր թվով նրանց կողմից 20 փոխադրամիջոց է հասնելու Արցախ. ճանապարհին են նաեւ «Կամազ», «Ուրալ» մակնիշի բեռնատարներ:
Շահումյանցի Աշոտ Գիզիրյանը, որն իր կարիերան սկսել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքից ու իրեն կիսով չափ համարում է շիրակցի, Արցախից բացի, ֆինանսական աջակցություն է ուղարկել շիրակցի զոհված հերոս զինվորների ընտանիքներին` իր երախտագիտությունը այսպես հայտնելով արյան գնով հայրենի հողը պաշտպանած հերոսներին:
Կարդացեք նաև
Նկատենք, որ գեներալ Գիզիրյանը Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու տարիներից հատուկ ուշադրություն էր դարձնում զոհված զինծառայողների ընտանիքներին՝ հիմնադրամ ստեղծելով այս նպատակի համար:
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի նախկին մարզպետն ասաց. «Ես այս պահին չեմ ուզում խոսել օգնություններից, հիմա այն պահն է, երբ բոլորս պիտի միանանք, համախմբված, միասնական ուժերով լծվենք հայրենիքի պաշտպանությանը: Բայցեւայնպես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս օգնությունը կազմակերպել է մոսկվայաբնակ գործարար, շահումյանցի Աշոտ Խաչատրյանը՝ ի դեմս իր որդու Կարեն Խաչատրյանի: Առյուծի բաժինն արել է հենց այս ընտանիքը, եւ մի քանի շահումյանցիներ մասնակցություն ենք ունեցել: Հիշեցնեմ, որ իմ ընկեր Աշոտ Խաչատրյանը մասնակից է եղել Շահումյանի ինքնապաշտպանությանը, հիմա նա Մոսկվայում գործարար է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Это не правда,все автомобили покупал я(ЮРИС) от имени И на деньги Карена Хачатряна.а две автомобили НИВА были куплены на деньги младшего брата Карена Ашот Хаяатрян… Мой тел.89854697632