Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր. «Այո, վարչապետը պետք է մեկներ Մոսկվա»

Ապրիլ 12,2016 16:48

Ըստ Խոսրով Հարությունյանի` դա առիթ է` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երեւանում չանցկացնելու մասին բացատրություններ պահանջելու

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի ՌԴ` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին (ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումն ի սկզբանե նախանշված էր Երեւանում) մասնակցելու նպատակով:
Որքանո՞վ է ճիշտ վարչապետի այս քայլը, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում մեկնաբանեց ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Այո, նա պետք է մասնակցի եւ հարց բարձրացնի` մեկնաբանություն պահանջելով իր գործընկերներից, թե ինչով են պայմանավորում երեւանյան այցը հետաձգելը: Ենթադրում եմ, որ հիմա բոլորին մեջքով շուռ գալու եւ բոլորից խռովելու ժամանակը չէ: Մեր շահերից է բխում համագործակցելը, ոչ թե առճակատումը: Պետք է այդ հանդիպումներն արդյունավետ օգտագործել` ազգային շահն առաջ տանելու համար: Իսկ դա նշանակում է գործուն մասնակցություն»,-ասաց Հարությունյանը

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930