Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք պետք է ԵԱՏՄ-ի հնարավորություններն օգտագործենք». «Ա1+» (տեսանյութ)

Ապրիլ 12,2016 15:36

«Ես՝ որպես էկոնոմիկայի նախարար, դիտարկում եմ ցանկացած համագործակցություն, որը կբերի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին՝ առանց որևէ վերապահման։ ԵԱՏՄ-ի շրջանակներում մենք պետք է մեր առավելագույն հնարավորությունները գործադրենք, չսպասենք, թե պետք է որևէ երկիր, այդ թվում նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում, մեզ բլիթներ է բաժանելու՝ ոչ։ Եթե մենք ուզում ենք առաջ գնալ , զարգանալ, ապա նույն ակտիվ, նախաձեռնողական, առանձին դեպքերում անգամ ագրեսիվ տնտեսական քաղաքականություն պետք է վարենք նաև այս միության շրջանակներում։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ ԵԱՏՄ-ից մենք ստացանք ավելին, քան թե սպասում էինք»,- լրագրողների հետ զրույցում շեշտեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե քառօրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ պետությունների դրսևորած դիրքորոշումից հետո, որքանո՞վ է նպատակահարմար Հայաստանի այդուհետ անդամակցության շարունակությունն այդ միության կազմում։

Այս համատեքստում նախարարը նաև հավելեց. «Մյուս կողմից չպետք է մոռանանք, որ ԵՄ-ի շրջանակներում, այլ երկրների հետ հարաբերություններում մենք ունենք հնարավորություններ։ Այսինքն՝ մեզ համար փակ չեն նաև այլ երկրների հետ հարաբերությունները։ Որպես էկոնոմիկա մենք այդ քաղաքականությունն ենք որդեգրում։ Վստահ եմ, որ առանձին դեպքերում սխալ թիրախի տանել երկիրը, տնտեսությունը՝ ճիշտ չէ»։

Սխալ թիրախ ասելով մասնավորապես ի՞նչը նկատի ունեք,-հարցրեցինք Արծվիկ Մինասյանից։ Վերջինս շեշտեց. «Երբ որ արհեստական ներկայացվում է, որ ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին և հետևաբար մենք պետք է դուրս գանք այս միությունից։ Այդ դեպքում ես էլ կարող եմ պարզ հարց տալ՝ իսկ մենք ունե՞նք այլընտրանքային անվտանգության համակարգ՝ ՀԱՊԿ-ից բացի։ Եթե ունենք, ապա, իհարկե, պետք է ընտրությունը կատարենք։ Այլ պայմաններում մենք պետք է այս համակարգի հնարավորություններն առավելագույնս օգտագործենք»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930