Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. «Մենք պետք է խոսենք ուժի դիրքերից, ոչ թե փոխզիջումների»

Ապրիլ 12,2016 14:42

«Առանց Թուրքիայի գիտության՝ Ադրբեջանը չէր սկսի ապրիլյան արկածախնդրությունը»,- իր այս ենթադրությունով «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ կիսվեց ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ առաջին թնդանոթի միսը, որը կոտորվեց, ադրբեջանական բանակի հարձակողական ուժը թուրքական արտադրության էր: Այսինքն՝ անցել էին ռազմական պատրաստվածություն թուրքական ուսումնարաններում: Հայկ Դեմոյանն ասաց, որ այս հակամարտության տաք փուլում եւս Թուրքիան հանդես եկավ Ադրբեջանի կողմից որպես հակամարտության հրահրող, թեժացնող կողմ, այլ ոչ թե դրա հանգուցալուծման կողմ:

«Հստակ երեւաց, որ կա մեկ պետություն, որը այս պարագայում բացարձակ եւ լիարժեք կերպով պաշտպանում է հակամարտության կողմերից մեկին»,- ասաց Հայկ Դեմոյանը:

Հայկ Դեմոյանի կարծիքով՝ապրիլյան դեպքերից հետո բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել. «Ես չեմ հավատում միջնորդների արդյունավետությանը, ես չեմ հավատում որեւէ սկզբունքների: Որովհետեւ իմ անհավատ լինելու համար առիթ հանդիսացավ այդ նույն ապրիլյան արկածախնդրությունը: Ես պատրանք չունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որ այսօր ամեն կերպ պետք է փորձի բացատրել, թե ինչու չստացվեց, նորից կփորձի մեզ հետ բանակցություններ վարել, ես հակառակ կողմից եմ սկսում տրամաբանել:

Իսկ մեր ձեռքում այժմ կա հաղթաթուղթ, որը տվել է մեր զինվորը, մենք պետք է խոսենք ուժի դիրքերից, ոչ թե փոխզիջումների: Փոխզիջումները այլեւս հայ հանրությունը չի հասկանա, որքանով էլ մենք փորձենք մեկնաբանել, միջազգային լսարանը մեզ չի հասկանա:

Ստեղծվել է լրիվ այլ իրավիճակ. Ադրբեջանի շուրջ շատ վատ տեղեկատվական, քարոզչական միջավայր է ստեղծվել, Ադրբեջանի ներսում էլ կա լուրջ խնդիր, մենք պետք է օգտվենք դրանից եւ զարգացնենք դրան, այլ ոչ թե պասիվ դիտորդի դերում լինենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930