Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկարայի ռեժիմը ահաբեկչության ժամանակակից տարբերակ է ստեղծել՝ իրականացնելով այն Արցախում»

Ապրիլ 12,2016 13:34

Հայաստանի հույների հասարակական «Պատրիդա» կազմակերպությունը դատապարտում է Ղարաբաղի շրջաններում իրականացրած Ադրբեջանի վերջին գործողությունները:

«Գաղտնիք չէ, որ հենց Անկարան է իր հանցավոր աջակցությունը ցուցաբերել ադրբեջանցիների կողմից իրականացվող պատերազմական գործողություններին»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը:

Ըստ նրա, «Թուրքիան աջակցել է Ադրբեջանին ոչ միայն ֆինանսապես, տեխնիկայով, այլեւ զինվորականներով ու «գորշ գայլեր» խմբավորման հանցագործներով: Սա այն նույն մարտավարությունն է, որը կիրառվեց նաեւ անցած դարում: Այս նույն տեխնոլոգիաներին հետեւում էինք նաեւ 1992-1993 թթ., թե ինչպես էին Թուրքիայից կառավարվող հանցագործները հարձակվում Արցախի խաղաղ բնակչության վրա, երբ Ադրբեջանը լայնածավալ գործողությունների նախապատրաստման աշխատանքներ էր տանում»:

Պարոն Պոլատովին զարմացնում է ՌԴ պահվածքը. «Զարմանալի է, որ ՌԴ-ն, որպես ՀՀ դաշնակից թե ԵԱՏՄ-ում, թե ՀԱՊԿ-ում, ինչպես նաեւ որպես Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարող, շարունակում է զինամթերք վաճառել, որոնց մի մասը հանձնվում է օտարերկրյա ահաբեկիչներին, մի մասն էլ օգտագործվում է ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության:

Այսօր արդեն հայտնի է, որ Անկարայի ռեժիմը, ցեղասպանություն իրականացրած բարբարոսների ժառանգորդը, ահաբեկչության ժամանակակից տարբերակ է ստեղծել՝ իրականացնելով այն Արցախում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930