Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնկրետ ի՞նչ քայլերի պիտի դիմի Հայաստանն այս իրավիճակում. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 12,2016 12:52

Նախ եւ առաջ անհրաժեշտ է արձանագրել մի շարք իրողություններ։

1. Ղարաբաղյան նոր պատերազմը կողմերին ոչինչ չի տալու՝ մարդկային ու նյութական վիթխարի կորուստներից բացի։ Ոչ Ադրբեջանն է կարողանալու «կայծակնային պատերազմով» գրավել Ղարաբաղը, ոչ էլ հայկական ուժերն են կարողանալու, 1993-ի նման, չորս «նիվայով» գրավել Ջաբրայիլը։

2. Ռուսաստանն իր տարբեր կառույցներով (ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ այլն) ձգտելու է զիջումներ պարտադրել հայկական կողմին, եւ եթե այս փուլում չստացվեց՝ շարունակելու է ժամանակակից սպառազինության «բիզնես անել» Ադրբեջանի հետ։

3. Հայաստանի կոռումպացված իշխանավորներն ու օլիգարխները երբեք իրենց միլիարդներից ոչ մի լումա չեն տալու հայկական բանակին, հակառակը՝ իրավիճակի սրման դեպքում իրենց ունեցվածքն արագացված տեմպերով դուրս են բերելու երկրից։

4. Այնպես չէ, որ Հայաստանը մեն-մենակ է մնացել եւ ոչ մի դաշնակից չունի։ Աշխարհում կան մի քանի ուժային բեւեռներ, եւ դրանցից յուրաքանչյուրն իր շահերն ունի մեր տարածաշրջանում, հետեւաբար՝ միշտ գոյություն ունի առնվազն մի բեւեռ, որի շահերը տվյալ պահին համընկնում են Հայաստանի շահերի հետ։

Լավ, իսկ կոնկրետ ի՞նչ քայլերի պիտի դիմի Հայաստանն այս իրավիճակում։ Նախ եւ առաջ, բնականաբար, պիտի իր դժգոհությունը ցույց տա Ռուսաստանին, ընդ որում՝ ցույց տա ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ քայլերով։ Օրինակ՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից (բայց ոչ ՀԱՊԿ-ից) կամ դեմոնստրատիվ կերպով սաբոտաժի ենթարկել այդ կառույցի աշխատանքները։

 

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930