Aravot.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին մեծ թվով ոստիկաններ ոտքի են ելել որպես կամավորական Արցախ մեկնելու համար: Հատկապես նրանք, որոնք ժամանակին մասնակցել են Արցախյան հերոսամարտին, դիմումներ են ներկայացնում իրենց հաշվին արձակուրդ վերցնելու ու առաջնագիծ գնալու խնդրանքով, սակայն հազիվ են զսպում նրանց՝ հորդորելով մնալ ու աջակցել զոհվածների հուղարկավորման արարողությունների կազմակերպմանը: Ըստ մեր աղբյուրների, ամբողջ պատասխանատվությունը դրված է ոստիկանների ուսերին :
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանության հատուկ ստորաբաժանումներն արդեն իսկ Արցախում են, խստացված հսկողություն են իրականացնում առաջնագծի տարբեր հատվածներում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ