Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ լրագրողները, որոնք ցանկանում են ռեպորտաժ պատրաստել Լեռնային Ղարաբաղից, թույլտվություն ստանալու համար պետք է դիմեն Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ հայկական կողմը սադրանքի է դիմում, երբ արտասահմանյան լրագրողներին հրավիրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Գաջիևը նույնիսկ նշել է, թե ինչպես կարելի է դիմել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ Ղարաբաղում ռեպորտաժ պատրաստելու թույլտվություն ստանալու համար. «Դիմումը կարելի է ուղարկել նաև էլեկտրոնային տարբերակով։ Լրագրողներին կոչ ենք անում հարգել Ադրբեջանի օրենքները, օբյեկտիվ լինել հակամարտությունը լուսաբանելիս և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։