Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «ՌԴ-ին պարտադրելու ռեսուրս, որ Ադրբեջանին զենք չվաճառի, հայկական կողմը չունի» (Տեսանյութ)

Ապրիլ 12,2016 12:17

Պետք է հասկանանք, որ Ռուսաստանը տարածաշրջանում լուծում է ոչ միայն ՀՀ-ի հետ լավ հարաբերություններ ունենալու խնդիր, այլեւ հետաքրքրված է Ադրբեջանին իր ներազդեցության գոտի ներքաշելով:

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի խոսքով` Ադրբեջանին զենք վաճառելու հարցում Ռուսաստանը շարունակում է մնալ իր համոզմանը, թե այդ կերպ տարածաշրջանում հավասարակշռություն է պահպանում: «Բայց տեսանք, որ Ադրբեջանի ագրեսիան, միեւնույնն է, տեղի ունեցավ: Պաշտոնական Երեւանը դժգոհ է Մոսկվայի գործողություններից եւ գտնում է, որ Ռուսաստանի վարքը չի բխում դաշնակցային գործընկերոջ պարտավորություններից»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց նա:

«Ռուսաստանին պարտադրելու ռեսուրս, որպեսզի Ադրբեջանին զենք չվաճառի, հայկական կողմը չունի: Մենք մի խնդիր ենք լուծում, Ռուսաստանը` մեկ այլ: Հայկական կողմը շարունակելու է պնդել, որ այդ զենքը հնարավորինս քիչ վաճառվի կամ ընդհանրապես չվաճառվի: Որքանով կհաջողվի, ժամանակը ցույց կտա: Մինչ այս պահը դա մասնակիորեն է հաջողվել:

Նախորդ տարի Լավրովի այցից հետո Ադրբեջանը պետք է մասնակցեր զենքի ցուցահանդես- վաճառքի: Հայկական կողմի ջանքերով Ադրբեջանի առաջ արգելքներ դրվեցին եւ այդ երկիրը անհրաժեշտ խմբաքանակի զենք ձեռք չբերեց: Արգելքն, իհարկե, որոշ չափով հաջողվեց: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանը տարածաշրջանում լուծում է ոչ միայն ՀՀ-ի հետ լավ հարաբերություններ ունենալու խնդիր, այլեւ հետաքրքրված է Ադրբեջանին իր ներազդեցության գոտի ներքաշելով»,-նշեց բանախոսը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930