Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Ми-28Н հարվածային ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սիրիայում։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լուրը հաստատել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչությունը, որի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է ուղղաթիռի երկու հոգանոց անձնակազմը։
Դեպքի վայրից հաղորդված նախնական տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռի ուղղությամբ կրակ չի բացվել։