Լրահոս
Օրվա լրահոսը

Հադրութցի կնոջ կոչը. «Էլ երբեք հետ չեմ կանգնի պայքարից»

Ապրիլ 12,2016 11:39

Որդիս ինձ մեղադրանք է ներկայացրել, որ մեր սերունդը ոչինչ չի արել, որպեսզի մենք չունենանք նման իշխանություն, և այսօր հենց մեր պատճառով են իրենց ընկերներին մատաղ անում, բայց հողը հանձնում… Ես ոչինչ չեմ կարող նրան հիմա բացատրել, որովհետև ժամանակ չկա:

Երդվում եմ մեր դաժանաբար սպանված տղաների հիշատակի և մեր կենդանի հերոսների առջև, որ էլ երբեք հետ չեմ կանգնի պայքարից և մինչև վերջին շունչս կծառայեմ հանուն մեր կրկնակի արյունով լվացված երկրի…

Կոչ եմ անում իմ իրական և վիրտուալ ընկերներին. ինձ պետք են գրագետ իրավաբաններ և փորձագետներ: Մենք պետք է մեր պայքարը տեղափոխենք դիվանագիտական և իրավական դաշտ: Սպասում եմ: Գրեք ինձ անձնական հաղորդագրությամբ:  https://www.facebook.com/profile.php?id=100008719655325

Մի բան էլ. այս պայքարը շատ դաժան է լինելու, մենք չենք խնայելու ոչ մեր մեղքի բաժին ունեցող ընկերներին, ոչ բարեկամներին: Մեր որդիներին ոչ ոք չի խնայել ու չի խնայում, ուստի, մենք էլ իրավունք ունենք չխնայել նրանց, ովքեր չեն կարողացել ապահովել նրանց կյանքերը…

Մարգո ՔԱՐԱՄՅԱՆ
Հադրութ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930