Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՄԻՊ. «Պետք է դիմենք, թե՛ Հաագայի դատարան, թե՛ այլ միջազգային դատարաններ«. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 12,2016 11:29

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ խոսել ենք Ադրբեջանի վայրագություններին իրավական գնահատական տալու եւ ԼՂՀ-ի հետագա գործողությունների մասին։

– Ադրբեջանի վայրագությունները փաստող ապացույցները ի՞նչ եք կարծում, բավարա՞ր են Հաագայի միջազգային քրեական դատարան հայցով դիմելու համար։

– Բոլոր դեպքերում, մենք պետք է դիմենք այդ դատարաններին, որովհետեւ բավական է այն փաստը, որ քաղաքացիական բնակչությունը տուժել է։ Դրա համար պետք է դիմենք, թե՛ Հաագայի դատարան, թե՛ այլ միջազգային դատարաններ եւս, պետք է նաեւ պահանջել ստեղծել առանձին դատարան՝ նախկին Հարավսլավիայի օրինակով։

Ես չեմ գտնում, որ մենք բոլոր ապացույցները պետք է ներկայացնենք այս փուլում, որովհետեւ կարելի է սահմանափակվել այն ապացույցներով, որոնք մենք ունենք։ Այնուհետեւ մի քանի օրվա ընթացքում հավաքենք բոլոր ապացուցները եւ որոշենք, որ դատարան դիմենք, կամ էլ պահանջենք նոր դատարան ստեղծել։ Սա շատ լուրջ, նեղ մասնագիտական խնդիր է։ Բայց մի բան պետք է անել։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ հարցերով պետք է զբաղվի միայն Մարդու իրավունքների պաշտպանը, բայց նման դիմումներ հղվում են պետության անունից։

Կարծում եմ, պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կորոշի այս հարցը, որտեղ իր ակտիվ մասնակցությունը պետք է ունենան ե՛ւ Մարդու իրավունքների պաշտպանը, ե՛ւ իրավապահ մարմինները, ե՛ւ քաղաքական բլոկը պետք է մասնակցի։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930