Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը կօգնի Սերժ Սարգսյանին իրագործել Մադրիդյան սկզբունքները

Ապրիլ 12,2016 17:30

«Դա, հավանաբար, այն էր, որ Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել փոխզիջումային բանակցային գործընթացի կողմնակից եւ պատրաստ է աջակցել
Սերժ Սարգսյանին, եթե նա համաձայնվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ վերսկսել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցի` արտաքին աշխարհին ուղղված ուղերձներին:

Մեր զրուցակիցը նաեւ նկատեց. «Երբ այլ քաղաքական գործիչները հանդիպում էին Սերժ Սարգսյանի հետ, ընդ որում, մեր պետության համար շատ կարեւոր` Սահմանադրության, գլխավոր օրենքի քննարկման համատեքստում, դա համարվում էր հաճախորդություն: Սոցիալական ցանցերը եւ առաջին նախագահին սատարող լրատվամիջոցները հեղեղված էին այդ մարդկանց վարկաբեկող նյութերով: Բայց այս օրերին խոսվում է, թե ի՜նչ մեծ քաղաքական գործչի քայլ էր եւ այլն: Սա նշանակում է, որ մեր քաղաքական դաշտն առաջնորդվում է երկակի ստանդարտներով»: Հիշեցնենք, ՀՀՇ-ն եւս սահմանադրական բարեփոխումների քննարկումների շրջանակում հանդիպում ունեցավ նախագահ Սարգսյանի հետ: Այդ կազմում նաեւ Ալեքսանդր Արզումանյանն էր: Արդյոք Ձեր մեջ նեղացածությո՞ւնն է խոսում` հարցին մեր զրուցակիցն արձագանքեց. «Ես որեւէ մեկից ու որեւէ բանից նեղացած չեմ:

Ես տասը հարցազրույց եմ տվել եւ բացատրել եմ, որ սա «Յոմ-Կիպուրի» պատերազմն է հիշեցնում: Ուրախ եմ, որ ինքն ուշադիր նայում է եւ, փաստորեն, կիսում է իմ արտաքին քաղաքական գնահատականները»:
Կարդացեք 

 

«Առավոտ» օրաթերթ
12.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930