Լաս Վեգասում ապրիլի 9-ին կայացած գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտում մեքսիկացի Հիլբերտո Ռամիրեսից միավորներով կրած ցավալի պարտությունից հետո Aravot.am-ը հարցրեց Արթուր Աբրահամին, թե ինչպե՞ս եղավ. Ամերիկայում անցկացված մենամարտում մրցավարության հետ կապված խնդիրնե՞ր կային, կամ, գուցե, տարիքային տարբերությո՞ւնը դեր խաղաց:
«Սխալ մարտավարությունս էր պարտությանս պատճառը», – պատասխանեց Արթուր Աբրահամը:
Նա շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին եւ իր ու մարզիչ Ուլի Վեգների անունից խոստացավ շարունակել ջանասիրաբար մարզվել ու վերադառնալ:
Կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը