Լրահոս
Օրվա լրահոսը

Տե՛ր Աստված, ի՞նչ կլինի` 25-30 րոպե ժամանակ տուր

Ապրիլ 12,2016 14:30

90-ականների սկզբներին` արցախյան հերոսամարտի ժամանակ, բազմաթիվ վկայություններ կան, որոնք պատմում են այդ ժամանակների աստվածային հրաշագործությունների մասին:

Վկայություններից մեկում նշվում է, որ 1992 թվականի հունվարին Շուշիից 179 ազերի զինվորներ իջնելիս են լինում Քարին Տակ, որոնք կամեցել են գյուղը գրավել։ Հայերը փոքր ու հերոս այս գյուղում ունեցել են ընդամենը 27 զինվոր։ Եվ երբ հայ զինվորները տեսնում են դեպի գյուղ իջնող ազերիների մեծ թվաքանակը, ինչպես քարինտակցի մի զինվոր է վկայել, ասել են. «Տե՛ր Աստված, ի՞նչ կլինի, մեզ 25-30 րոպե ժամանակ տուր` գոնե կանանց, ծերերին ու մանուկներին կարողանանք գյուղից դուրս հանել, որ հանգիստ խղճով կռվենք ու թե նահատակվելու ենք` նահատակվենք»։

Հայ զինվորների խնդրանքն ամիջապես լսելի է եղել Աստծուն, որովհետեւ հանկարծակի կլոր, սպիտակ մի ամպ հայտնվել եւ կանգնել է հայերի ու ազերիների մեջտեղում։ 20-25 րոպեում, երբ վերջին մարդուն գյուղից հեռացրել են, ամպը, ինչպես որ հանկարծակի եկել էր, այդպես էլ հանկարծակի անհետացել է։ Եվ սկսվել է ահավոր մի ճակատամարտ։ Հիշատակվում է, որ Աստված պատերազմել է մեր հերոսների կողմից, քանի որ մոտ 79 ազերիներ են զոհվում, 40-ը ծանր վիրավորվում, մնացածներն էլ` սարսափահար փախչում։ Այդ ժամանակ մեր զինվորներից նահատակվեցին 7-ը։ Հաղթանակը փառավոր է եղել, ճշմարիտ որ` Աստվածային, որովհետեւ օրհնյալ ու օրհնյալ է Նրա սերը իր հետեւորդների նկատմամբ եւ նեղության ժամերին մենակ ու անօգնական երբեք չի թողնում նրանց։ Այս պատմության վկայությունները հավաքել եւ գրառել է Մաքսիմ Ոսկանյանը՝ «Արցախյան վկայություններ» գրքում:
Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930