Լրահոս
Օրվա լրահոսը

Չմոռանանք հերոսների ընտանիքներին

Ապրիլ 12,2016 14:00

Ժամանակն ինչքան էլ անցնի, 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի արարքը պատմության մեջ մնալու է որպես եզակի անձնվիրության ու սխրանքի դաս՝ ուղղված բոլորիս…

Այդ ի՜նչ մայր է ծնել նման արարքի ընդունակ երիտասարդին… Օրեր առաջ Եռաբլուրում որդուն վերջին հրաժեշտ տվողների մեջ նա կանգնած էր վեհ ու ձիգ՝ սգի մեջ կորցրած իրեն ու հույզերը, բայց ոչ՝ հպարտությունը…

Հարգելի ընկերներ, Արմենակի մայրիկի՝ Համեստ Ներսիսյանի անունով «ՀայԷկոնոմբանկում» բացված է հաշվեհամար, որն ինձ տրամադրել է Համեստի հորեղբոր որդին: Արժանի ուշադրություն ցույց տանք Մեծ տիկնոջը… Մեր խոնարհումը…

Միշտ մտածել եմ, որ սրտակցության, սփոփանքի, աջակցության գործերի մասին չպետք է բարձրաձայնել. դրանք փոքրիկ աղերսներ են մարդու ու երկնքի, շշուկների ու շշունջների, գրկի ու սրտի միջեւ, ու պետք է մնան լռության մեջ… Բայց պատահում է՝ հանդիպում ես այդ գործերից անջատ ու լրիվ մեկուսի ապրող մարդկանց, որոնց ուզում ես հասցրած լինել շշուկների ձայնը, պատմած լինել՝ նրանց նիրհած սրտերն արթնացնելու համար…

Օրեր առաջ ինձ զանգահարեց մոսկվաբնակ իմ ընկերուհին՝ տեղեկացնելով, որ երեք օրով է եկել Երեւան, այնպիսի ծանր զգացողությամբ, որ բացատրություն չունի: Ասացի՝ մեղքի զգացում, չէ՞, ասես մեղք ենք գործում՝ ողջ մնալով մեր անմեղ զոհվող տղաների կյանքի գնով…

Պատասխանեց՝ հա՛…, վիրահատության եմ գնալու, մինչեւ չազատվեմ էդ զգացումից, գոնե շա՛տ քիչ, չեմ կարող հանգիստ խղճով գնալ: Ասաց՝ եկել եմ՝ անձամբ հանդիպեմ, իմ փոքրիկ ֆինանսական աջակցությունը ցույց տամ վիրավորներին, զոհված տղաների մայրիկներին. որքան կկարողանամ ու կհասցնեմ այս օրերին…

«Բայց որ ամենից կարեւորն է,- ասաց,- ուզում եմ օրինակս վարակիչ դառնա մոսկվաբնակ ու ոչ միայն մոսկվաբնակ հայ մայրիկների համար՝ միշտ լինելու որդիներին կորցրած կամ վիրավոր զինվոր ունեցողների կողքին, ու ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղության օրերին, քանի որ հետո սովորաբար գալիս է անտեսվածության ու մոռացության ժամանակը… Մայրերը՝ մայրերի կողքին՝ սա է նպատակս»:

Պատմեց՝ նախորդ օրը մի քանի մայրիկի հասցրել է այցի գնալ՝ որքան որ շրջապատի մարդկանցից տեղեկացվել է. իրեն միացած ընկերուհիների հետ եղել էին Երեւանի զինվորական հոսպիտալում, երկու տասնյակից ավելի զինվորների հանդիպել: Օրերս միասին տեսության գնացինք նաեւ Արմենակ Ուրֆանյանի մայրիկին… «Տիկին Համեստի ուժեղ ու հպարտ կեցվածքից մի ամբողջ բանակ կարող է ուժ ստանալ»,- գրել էր ինձ ուղղված նամակում առավոտյան ու նշել, որ իր ընկերների հետ հետո այցի էր գնացել մեկ ուրիշ մայրիկի: «Շատ տպավորված եմ, կպատմեմ հաջորդ գալուց…»,- գրել էր:

Առողջություն մաղթեցի՝ հուսալով, որ այդ տպավորություններն ու այն հույզերը, որ ստացել ու տվել էր՝ իրեն կհերիքեն մինչեւ Հայաստան հաջորդ այց…:

Beneficiary՚s bank

Name: Erebuni branch of ARMECONOMBANK OJSC

Address: Repiblic of Armenia, 24 Artsakh street, 0005 Yerevan

SWIFT: ARECAM 22

Beneficiary

Name: Nersisyan Hamest Mkrtichi  AH 0569137 005

Beneficiary՚s Account N 163 068 075 494 (USD)

163068075486 (հայկական դրամով)
163068075494 (ամերիկյան դոլարով)
163068075510 (ռուսական ռուբլով)
ՍՏԱՑՈՂ՝ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՀԱՄԵՍՏ ՄԿՐՏԻՉԻ

ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930