Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Գեւորգյան. «Սա իմ կռիվը չէ». «Հրապարակ»

Ապրիլ 12,2016 10:29

Ղարաբաղաադրբեջանական շփման գիծ է մեկնել նաեւ Երդվյալ ազատամարտիկների միությունը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԵԱՄ նախագահ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) գլխավորությամբ։

Նա ապրիլի 2-ին գնացել էր Արցախ ԵԱՄ-ի 16 հոգանոց հրամանատարական կազմի հետ, իսկ ապրիլի 4-ի հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումից հետո հրամկազմին հետ էր ուղարկել Երեւան, որ գան իրենց ջոկատները հավաքագրեն ու վերադառնան Արցախ

։ Դրանից բացի, Ռուբեն Գեւորգյանի փոխանցմամբ, ԵԱՄ-ի 160 անդամներ էլ տարբեր ցուցակներով որպես կամավորներ են մեկնել սահման։

Մեկնաբանելով լուրերը, որ շատերը գնում են Արցախ՝ զինվորական համազգեստով նկարվելու, էկրանին երեւալու համար եւ իրականում ժամանակն անցկացնում են հյուրանոցների սենյակներում, սրճարաններում, Ռուբեն Գեւորգյանը պատմեց, որ ինքը միայն առաջին օրն է ընկերոջ տանը մնացել, մյուս օրերին եղել է դիրքերում, զորամասերում։

«Էս բարձր մասերում շոուն անհնար է, ասֆալտի վրա գուցե անում են, չգիտեմ, ես հեռուստացույց, Ինտերնետ չունեմ, ինֆորմացիայից կտրված եմ, մեզ մոտ նման բան չկա, բայց չեմ զարմանա, միշտ էլ տենց բաներ եղել են»։

Ի՞նչ մարտերի է մասնակցել ինքը, եւ ինչո՞վ է տարբերվում այս պատերազմը նախորդից։ «Այս անգամ մեկ այլ ձեւի մեջ էր կռիվը, դեմառդեմ դուրս չես գալիս թշնամու հետ։ Ապրեն մեր երիտասարդ զինվորները, ապրի բանակը, որ նման մարտունակ երիտասարդներ ունի, թշնամու նենգաբար եւ գաղտնի հարձակումը կանգնեցվեց նրանց շնորհիվ, հաղթանակի դափնիները նրանցն են։ Սա իմ կռիվը չէ, ապրիլի 4-ին մի դեպք եղավ, որ Մարտակերտում պտտվում էր անօդաչու սարք մեր գլխավերեւում, տղաներով ով ինչ զենք ուներ, կրակում էր, չէր էլ երեւում, ամպերում էր, երեւի կրակոցները հասան նպատակին, մեզանից 50 մետր հեռու ընկավ՝ Մարտակերտի վարչական շենքից հեռու գտնվող զորամասի մեջ։ Ցավոք, 2-3 հոգի վիրավորվեցին։ Էս կռիվը գրադների, զենքերի, զինամթերքի կռիվ է, չես համեմատի 1990-ականների պատերազմի հետ, մեկ այլ կռիվ է»,- պատմեց ԵԱՄ նախագահը։

Ինգա ՄԱՏԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Խի 90ականներին գրադ չկա՞ր, ինքնաթիռ չկա՞ր… այ քեզ բան… հա ինքնաթիռն օդաչու ուներ, բայց ռմբակոծում էր, չէ՞….հո տուրիստական չէ՞ր… մոռացել եք ամեն ինչ, կամ էլ էն ժամանակ բան չեք տեսել..

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930